Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ մշակույթի նախարարը 28.04.2015
Աշխատանքային այցով այսօր Արմավիրի մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց 7-րդ դարի 1-ին կեսին Այգեշատ համայնքում կառուցված Թարգմանչած եկեղեցի` ծանոթանալու 2012 թվականից պետական աջակցությամբ իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին: Վերականգնման նախագծի հեղինակները նախարար Հասմիկ Պողոսյանին զեկուցեցին, որ տարածքում թափված բոլոր հուշարձանապատկան բեկորները համարակալվել են,...

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում 27.04.2015
Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում այսօր տեղի ունեցավ <<Հիշում եմ և պահանջում>> խորագիրը կրող միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, դպրոցի բարերար Հրանտ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառման սկիզբն ազդարարեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն...

Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին 24.04.2015
Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, կատարեց հատուկ մշակված ծիսական արարողակարգ` բարեխոսություն հայցելով արդեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սրբեր հռչակված...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման և ձեռներեցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևին, ով Հայաստանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով: Կազբեկ Տայսաևը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին փոխանցեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ողջույնները և նրա կողմից մարզպետին հանձնեց «Հայրենական...

ՀՀ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում այսօր տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին բեկը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մեծ թվով քաղաքական և պետական գործիչներ, հայ և եզդի հոգևորականներ: Միջոցառմանը Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը Հայոց ցեղասպանության զոհերի...

Արմավիրի մարզում շարունակվում են Հայոց մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումները 21.04.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և փոխմարզպետ Մովսես Քարտաշյանն այսօր Մեծամոր, Հայկաշեն և Գայ համայնքներում մասնակցեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի և հուշակոթողների բացմանը և ծաղիկներ խոնարհեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն օծեց Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները և աղոթք հնչեցրեց առ Աստված` Ցեղասպանության նահատակների հոգիների հանգստության համար: Նշված...