Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն այցելել է կարկուտից տուժած համայնքներ 24.08.2015
Օգոստոսի 22-ի երեկոյան մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը քամու ուղեկցությամբ հողին հավասարեցրեց գյուղացիների բոլոր ակնկալիքները: Կարկուտից ամենաշատը տուժել են ձմերուկի ցանքատարածությունները: Շենիկցիների խոսքով` մի քանի օրից սկսելու էին բերքահավաքը, սակայն կարկուտը 100 տոկոսով վնասեց բերքը: Կարկուտից մասամբ փրկվել են լոլիկի ցանքատարածությունները: Գյուղացիների կարծիքով, 10-ից 20 տոկոս կարելի է գործարանային բերք հավաքել: Շենիկում 1000 հեկտար մշակովի հողատարածք կա: Գյուղապետ Կորյուն...
Ի գիտություն 21.08.2015
2015 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Մուսալեռի հուշահամալիր 12.08.2015
Մուսալեռի հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հերոսամարտի մասնակիցների անկոտրում կամքը, ազատագրական ոգին ու արիությունը խորհրդանշող հուշարձանի տարածքում սկսվել են շինարարակական ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Հուշարձանի և հերոսամարտի պատմությունը ներկայացնող թանգարանի շինարարության հետ կապված հարցերին ու մանրամասներին, արդիականացման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով օգոստոսի 11-ին Մուսալեռի հուշահամալիր էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը:...

Առատաշեն համայնքում բարելավվում է ոռոգման համակարգը 10.08.2015
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` շաբաթներ առաջ Առատաշեն համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին զեկուցվել էր համայնքում ոռոգման ջրի հետ կապված խնդիրների մասին: Առատաշենում առկա 630 հեկտար մշակովի հողատարածքներից 60 հեկտարը վերջին 3-4 տարիների ընթացքում դժվարությամբ է ոռոգվել, որի պատճառով գյուղացիները հրաժարվել են իրենց հողամասերը մշակել: Համայնքի մեկ այլ տարածքում էլ խնդիր է եղել սավաղատարի բացակայությունը, որը բացասաբար է ազդել մշակաբույսերի աճի վրա:...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 06.08.2015
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՏԿԱԻՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների պատասխանատուները, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի...

Ա. Ղահրամանյանն ընդունեց ԻԻՀ ժամանած աշխատանքային խմբին 05.08.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգից ժամանած աշխատանքային խմբին, որը գլխավորում էր Պարսկաստանի պալատի խորհրդական, գործարար Ռամին Աղա Ասրին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը: Աշխատանքային խումբն Արմավիրում էր կողմերի միջև 2009 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ձևավորված հարաբերություններն ակտիվացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին` մարզպետ Աշոտ...