Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 01.03.2014

Մարտի 1-ին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, Արմավիրի մարզպետի եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Արմավիրի մարզում էր: Աժ նախագահի առաջին կանգառը Արշալույս համայնքն էր: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց խաղողի այգիներում աշխատող գյուղացիների հետ: Նա համայնքի բնակիչներին շնորհավորեց գարնան առաջին օրվա կապակցությամբ, ջերմ եւ անկեղծ զրուցեց նրանց հետ եւ հետաքրքրվեց, թե արդյոք այն աջակցությունը, որ տրվել է գյուղացիներին...

Ամփոփվեց <<Ընթերցման օլիմպիադա 2014>>-ի մարզային փուլը 27.02.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում ամփոփվեց <<Ընթերցման օլիմպիադա 2014>>-ի մարզային փուլը, որին մասնակցում էր դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղ գրաված 34 աշակերտ: Օլիմպիադայի մարզային փուլը ներկայացնող հանձնաժողովը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի նախագահությամբ, հետևեց աշակերտների կողմից ընտրված հեղինակների ստեղծագործությունների հակիրճ ընթերցանությանը: Այնուհետև գնահատող հանձնաժողովի առավելագույն...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի 2014թ. առաջին նիստը 20.02.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և նախարարության պատասխանատու պաշտոնյաներ, մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և մարզի համայնքների ղեկավարները: ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի...

Ի գիտություն 14.02.2014

2014 թվականի  փետրվարի 20-ին, ժամը 14. 00 -ին  ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի առաջին նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին  

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր Առողջապահության նախարարը 14.02.2014

Այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ մի շարք բուժհաստատություններում։ Վաղարշապատի հիվանդանոցում նախարարը շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ներկա վիճակին, աշխատանքների ընթացքին ու խնդիրներին ` զրուցելով բուժանձնակազմի և հիվանդների հետ։ Հիվանդանոցը թեև իր միջոցներով հնարավորինս բարեկարգ է դարձրել հիվանդասենյակներն ու առանձին հատվածներ, սակայն երկու մասնաշենքն էլ շահահագործման...

Քննարկվեցին մարզում տեղադրվող 50 նոր հակակարկտային կայանքներին վերաբերող հարցեր 12.02.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մարզի տարածքում 50 նոր հակակարկտային կայանքների տեղադրման համար անհրաժեշտ հողհատկացումների իրականացմանը և դրանց կառավարմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր և ոլորտի պատասխանատուներ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 12:19:03