Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում նշվեց <<Դարբնի, զինագործի օր>> միջոցառումը 21.06.2014

Այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում անցկացվեց <<Դարբնի, զինագործի օր>> միջոցառումը` մասնակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի: Միջոցառման սկիզբն ազդարարվեց թանգարանի բակում կազմակերպված հայ դարբինների աշխատանքների ցուցահանդեսով, որտեղ...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց համայնքներ 20.06.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ուղեկցությամբ այցելեց մի շարք համայնքներ, եղավ այգեգործությամբ և բանջարբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող մեծ թվով գյուղացիական տնտեսություններում: Մարզպետը շրջայցի ընթացքում ծանոթացավ սպասվող բերքի ծավալին, հետաքրքրվեց իրացման հետ կապված հարցերով, ինչպես նաև գյուղացիներին հուզող խնդիրներով: Հողի մշակներն, ընդհանուր առմամբ, գոհ էին սպասվող...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 17.06.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Մարզի խորհրդի օրակարգը մարզպետ Աշոտ...

Պարգևատրումներ՝ Բելառուսի Հանարապետության ազատագրման 70-ամյակի կապակցությամբ 12.06.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցած ընդունելությանը Հայաստանում Բելառուսի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն ֆաշիստական Գերմանիայից Բելառուսի Հանարապետության ազատագրման 70-ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալներով պարգևատրեց Արմավիրի մարզը ներկայացնող թվով 20 վետարանների, ովքեր մասնակցություն են ունեցել ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող ազատագրական մարտերին: Հայաստանում Բելառուսի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն...

Կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը 12.06.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ այսօր Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզային...

Մեկնարկեց 2014 թվականի ամառային առաջին զորակոչը 10.06.2014

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 8-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2014 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող թվով 50 նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը, Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, մեծ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 12:10:15