Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արմավիր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր. Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում. 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 169,5 մլն դրամ է, որից 30%-ը հատկացնում է կառավարությունը, 70%-ը համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ավարտված են: Ծրագրի արդյունքում իրականացվել է նոր շատրվանի պատերի և հատակի կառուցում՝ երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով՝...

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 23.09.2024
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, հստակեցվեց աշխատանքային հերթական այցերի գրաֆիկը: Աշխատանքային քննարկմանը անդրադարձ կատարվեց մարզի շինարարական օբյեկտներում կատարվող աշխատանքների ընթացքին,...

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիի, մարզի համայնքների ղեկավարների, հյուրերի հետ այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 109-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ավանդական դարձած տոնակատարությունը, որն ամեն տարի նշվում է սեպտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը, իր շուրջն էր համախմբել մուսալեռցիներին ու Փարաքար համայնք այցելած հյուրերին` ավանդական հարիսայով, երգ ու...

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի պետական կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և հյուրերի հետ այցելեց ՊՆ ուսումնական զորամաս` ծանոթանալու զինծառայողների ծառայության պայմաններին և շնորհավորելու վերջիններիս` տոնական օրվա առիթով: Մարզի ղեկավարը զորամասի հրամանատարի հետ շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ զորանոցների վիճակին, մարտավարական և մարզումային պայմաններին,...

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ՈՒՂՐՁԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 21.09.2024
Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորու՛մ եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Անկախության հռչակումը հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումն է, սեփական հայրենիքում ապրելու և արարելու ձգտման արդյունքը, որն ապագա սերունդների համար կայունություն ու զարգացում է ապահովելու: Դարեր շարունակ հայ ժողովուրդն ազնիվ պայքար է մղել անկախության ձեռքբերման և պահպանման համար, հազարավոր հայորդիներ իրենց կյանքը չեն խնայել բաղձալի այս կարգավիճակն ունենալու համար, և...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիր համայնքում է 20.09.2024
Համայնքային այցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելեց Արաքս, Սարդարապատ բնակավայրեր` հետևելու Սարդարապատից դեպի Արաքս` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր տանող ճանապարհի երկայնքով ոռոգման ջրագծի կառուցման շինարարական աշխատանքներին։ Աշխատանքներն իրականացվում են 2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում,...