Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոց էր այցելել ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանը 23.10.2013

Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցն արդեն չորրորդ տարին է, ինչ համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության / ԳԴՀ / Սաքսոնյա Անհատ նահանգի Հալե քաղաքի Հանս Քրիստիան Ռայլի անվան գիմնազիայի հետ: Այս տարիներին իրականացվել են փոխայցելություններ, կրթական ծրագրեր,  որոնք նպաստել են ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: 2012 թվականի սեպտեմբերի 27-ից կրթօջախում մեկնարկել է "Գերմաներեն լեզվի դիպլոմ" ծրագիրը, որի շրջանակներում դպրոցի սաները հանձնելով...

Մարզպետն ընդունեց ՄԲ արտակարգ և լիազոր դեսպանին 23.10.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի /ՄԲ/ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին: Խոսելով մարզի զարգացման առաջնահերթությունների մասին՝ մարզպետը դեսպանին ներկայացրեց պետական մակարդակով և մասնավոր հատվածի կողմից մարզում իրականացված ներդրումային ծրագրերը և առաջիկա անելիքները: <<Մենք բաց ենք և պատրաստ համագործակցության բոլոր այն ուղղություններով, որոնք կնպաստեն մեր բնակչության կենսամակարդակի բարելավմանը և մարզային տնտեսության զարգացմանը:...

Վերաբացվեց Նորապատ համայնքի մանկապարտեզը 19.10.2013

Այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի մանկապարտեզը: Վերաբացման արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բարերար Հրանտ Սահակյանը, մարզի մտավորականության ներկայացուցիչներ և  համայնքի մեծ թվով բնակիչներ: Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, ազգային երգ ու պարով: 1975 թվականին կառուցված այս հաստատությունը գտնվում էր անմխիթար և ոչ բարեկարգ վիճակում: Այս տարի  մանկապարտեզի հիմնանորոգման գործը նախաձեռնեց և իրականացրեց ծնունդով...

Տեղի ունեցավ “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի գինեձոն-շնորհանդեսը 18.10.2013

Այսօր Ամավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը, մարզի ընթերցասեր հասարակության ներկայությամբ, տեղի ունեցավ “Գրական Արմավիր” ստեղծագործական հասարակական կազմակերպության նախագահ, “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի խմբագիր Արսեն Զաքարյանի նախաձեռնությամբ և ՀՀ Արմավիրի մարզպետ, նույն կազմակերպության պատվավոր նախագահ Աշոտ Ղահրամանյանի մեկենասությամբ հրատարակված “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի գինեձոն-շնորհանդեսը: Արարողակարգը սկսվեց Արմավիր քաղաքի հոգևոր...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ ԱՍՀ նախարարը 14.10.2013

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով / ԱՍՀ /նախարար Արտեմ Ասատրյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր՝ ծանոթանալու զբաղվածության խթանման միջոցով մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին և դրանց հետագա ընթացքին: Նշենք, որ ՀՀ կառավարության սույն թվականի հունիսի 13-ի 688 – Ն որոշմամբ կարկտահարությունից առավել տուժած մարզի 23 համայնքի գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր...

Մարզպետը ներկա է գտնվել Եկատերինբուրգի Սբ Կարապետ եկեղեցու օծմանը 14.10.2013

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Եկատերինբուրգում ներկա է գտվել Սբ Կարապետ եկեղեցու օծման արարողությանը, որն հանդիսապետել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նույն օրը մարզպետը Սվերդլովսկի նահանգապետարանում ներկա է գտնվել  Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Արմավիրի մարզի և ՌԴ Սվերդլովսկի նահանգի միջև ձևավորված հարաբերությունների խթանմանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 17:53:58