Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուսումնական տարեմուտի միջոցառում ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի դպրոցում 02.09.2013
2012-2013 նոր ուսումնական տարին առանձնակի ոգևորությամբ դիմավորեց ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի միջնակարգ դպրոցը: Վերանորոգվել էր դպրոցի մասնաշենքը, որն իրականացվել էր ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Բացման արարողությանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանին դիմավորեցին հայկական ազգային երաժշտությամբ և աղ ու հացով: Նորընտիր քահանա Տեր Մարկոսի օրհնությամբ և Տերունական աղոթքով սկսվեց...
Գիտելիքի և դպրության օրը Վաղարշապատում 01.09.2013
Գիտելիքի, գրի և դպրության օրը նշանավոր էր ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցների համար: Առանձնահատուկ ոգևորություն էր տիրում մարզի Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Դպրոցն իր ուսուցչական անձնակազմին և աշակերտներին դիմավորեց հիմնովին վերանորոգված վիճակում: Կրթօջախի վերաբացման արարողությանը ներկա էր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհավորելով բոլորին այս հրաշալի օրվա առիթով՝ նշեց. <<Սիրելի երեխաներ, հարգարժան ուսուցիչներ, ծնողներ, սկսվում է հույսերով լի...
ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ 31.08.2013
Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ: Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ու գիտելիքներով հարստանալու նոր ուսումնական տարին: Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում առաջին դասարանի աշակերտներին՝ նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհճանաչման ու ինքնադրսևորման կարևոր ժամանակաշրջան: Նոր...
ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Արմավիրի մարզ 30.08.2013
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 30-ին խորհրդարանի 5 մշտական հանձնաժողովների նախագահների եւ մարզից ընտրված պատգամավորների հետ ացելեց Արմավիրի մարզ: Տարին գյուղատնտեսական առումով առավել անբարենպաստ էր հատկապես մարզի շուրջ 49 համայնքերի համար: Խորհրդարանի ղեկավարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հանդիպեց կարկտահարությունից առավել տուժած համայնքների ղեկավարների հետ: Կարկտահարության հետեւանքնրը վերացնելու ու գյուղացու կրած վնասները փոխհատուցելու համար պետության կողմից իրականացվել...
Բուժհաստատությունների տնօրենների ամենամսյա խորհրդակցություն 29.08.2013
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների ամենամսյա խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, ՀՀ ԱՆ ՊՀՀ Արմավիրի տեսչության պետ տիկին Հասմիկ Հարությունյանը, մարզի գլխավոր վարակաբան Վ. Մանվելյանը, մարզպետարանի ենթակայության և մարզի համայնքային բժշկական հաստատությունների տնօրենները: Տիկին Մուրադյանը ներկայացրեց օգոստոս ամսին ՀՀ ԱՆ - ի կողմից ուղարկված...
Օգոստոսյան խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 28.08.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները հնարավորինս մատչելի ձևով փոխանցել աշակերտներին: Այնուհետև զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը :...