Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բանակի օրվան ընդառաջ 25.01.2013
Այսօր Արմավիրի մշակույթի տանը մեծ հանդիսությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 21-ամյա հոբելյանը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Հանրապետական գործադիր մարմինների և զինված ուժերի մարզային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Հայոց բանակի կազմավորմանը նվիրված հանդիսավոր նիստի բացումն ազդարարվեց տերունական աղոթքով և Արմավիրի հոգևոր առաջնորդի օրհնության խոսքով, իսկ...
Պետական բյուջեից հատկացված 244 մլն 170 հազ. դրամի շրջանակներում Արմավիրի “Սարդարապատ” պահածոների գործարանի վարչական շենքը վերակառուցվել է որպես բազմաբնակարան շենք, որտեղ ապրելու են Շահումյան փողոցի թիվ 11 և 13 վթարային շենքերի բնակիչները` 44 ընտանիք։ Շենքում ստեղծվել են բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: 2012 թվականի դեկտեմբերի 25-ին այն շահագործման հանձնվեց, սակայն բնակարանների բանալիները չտրվեցին` բաշխման նպատակով կազմված ցուցակներում առկա անճշտությունների...
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության /ԱԻՆ/ Արմավիրի մարզային փրկարարական վարչության /ՄՓՎ/ 2012 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, թ/ծ գեներալ-մայոր Ալիկ Պետրոսյանը, ԱԻՆ <<Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, մարզպետարանի և նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ,...
Վերաբացվեց Խանջյան համայնքի դպրոցը 16.01.2013
Այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց Խանջյան համայնքի միջնակարգ դպրոցը: 1967 թվականին կառուցված դպրոցը վթարային լինելու պատճառով շուրջ 20 տարի չի շահագործվել, և դասապրոցեսները տարիներ շարունակ անցկացվել են համայնքի մարկապարտեզի մասնաշենքում: Կրթօջախում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2009 թվականից: Այս նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 240 մլն դրամ: Հատկացված գումարի շրջանակներում դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է, ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով և...
Պարգևատրվեց սահմանախախտին բացահայտած Բագարան համայնքի բնակիչ Արթուր Սահակյանը 15.01.2013
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հանդիսավոր պայմաններում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից խրախուսական պարգևի և Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի կողմից հուշամեդալի արժանացավ Թուրքիայի հետ սահմանամերձ համարվող Արմավիրի մարզի Բագարան համայնքի բնակիչ Արթուր Սահակյանը, ով 2013 թվականի հունվարի 8-ին բացահայտել և պատկան մարմիններին էր ներկայացրել ազգությամբ թուրք սահմանախախտին:
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 28.12.2012
Արմավիրի մարզի հարգարժան բնակիչնե'ր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տոներ, որոնք խորհրդանշում են նորի ու լուսավորի սկիզբը և մեզ համակում գալիքի հանդեպ անսպառ հույսով ու հավատով, մեր կյանքը, մեր առօրյան բարեփոխելու կամքով ու վճռականությամբ: Հարգելինե'րս, 2012 թվականն Արմավիրի մարզի համար, ընդհանուր առմամբ, առաջընթացի և ձեռքբերումների տարի էր. մարզում պետական և մասնավոր ներդրումների արդյունքում շարունակություն ունեցան բազմաթիվ քաղաքաշինական,...