Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզում մեծ ակտիվությամբ շարունակվում է Արմավիրի մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև անցկացվող մինի ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցում են տարբեր կառույցների 17 թիմեր: Մարզում սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի խրախուսման և տարածման նպատակով անցկացվող խաղերին պարբերաբար մասնակից է լինումԱրմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, այցելում է մարզադաշտեր, հետևում խաղերի ընթացքին: Նշենք, որ առաջնության շնորհիվ նպատակ ունենք պետական...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հասարակական խորհրդի Արմավիրի մարզի ներկայացուցիչների և մարզպետի աշխատակազմի ոլորտային աշխատակիցների մասնակցությամբ: Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագրի ընթացքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս:

2024 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 124 երեխա 03.10.2024
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի սեպտեմբեր ամսին ծնվել է 124 երեխա։ 59 տղա է լույս աշխարհ եկել, 65՝ աղջիկ։

Համայնքային հերթական այցի շրջանակում մարզի ղեկավար Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր Արմավիր քաղաքում հետևեց հրապարակամերձ հատվածում ժամանակակից լուծումներով այգու կառուցման աշխատանքներին: Ծրագիրն իրականացվում է մասնակցային բյուջետավորման շրջանակներում` համայնք-կառավարություն համագործակցությամբ։ Ծրագրի արժեքը կազմում է 140.3 միլիոն դրամ։...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական աշխատանքային քննարկումը 02.10.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային քննարկում` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարված և կատարվելիք աշխատանքները, առաջիկա պլանավորումները, հստակեցվեց համայնքային առաջիկա այցերի գրաֆիկը: Աշխատանքային քննարկմանը մարզի ղեկավարն անդրադարձ կատարեց մարզի դպրոցներում դրամահավաքության բացառմանը, ոլորտի...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 30-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ներկա է գտնվել եզդի ժողովրդի հերոս Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը և Սարդարապատի հուշահամալիրում Ջահանգիր աղայի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավորներ, մարզի համայնքների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ,...