Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը համայնքային այցերի շրջանակում եղել է Մեծամոր համայնքում 22.01.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային օրվա ընթացքում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Մեծամոր քաղաք և Տարոնիկ բնակավայրեր: Մարզի ղեկավարը նախ հետևեց Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 3բ և 4բ2 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներին: 2024թ․ սուբվենցիոն ենթածրագիր է՝ 10.5 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Ֆինանսավորվելու է 35% պետական բյուջեի, 55% համայնքի և մասնավորի 10%...

Աշխատանքային հերթական այցով մարզպետ Արգիշտի Մեխակյանը եղել է Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրում 21.01.2025
Այսօր աշխատանքային հերթական այցով մարզպետ Արգիշտի Մեխակյանը եղել է Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրում՝ հետևելու մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ մարզպետը շրջեց շինարարական օբյեկտում, ծանոթացավ իրականացված և իրականացվող աշխատանքներին, նախագծային լուծումներին, ժամկետներին՝ կարևորելով աշխատանքների իրականացման բարձր որակը, ինչպես նաև նախանշված ժամկետներում...
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Վաղարշապատ համայնքում, այցելել թիվ 4 «Ձնծաղիկ» և թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզներ՝ ծանոթանալու պետական համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շինարարական ընթացքին: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը նախ այցելեց Էջմիածին քաղաքի թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարտեզ: 2022թ. սուբվենցիոն ծրագիր է՝ 270.5 մլն ՀՀ դրամ...
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հունվարի 20-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Վաղարշապատում գործող «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարարական կազմակերպություն՝ ծանոթանալու ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին, առկա հնարավորություններին և ռեսուրսներին: Շրջայցի ընթացքում ՀԿ-ի ղեկավար Գուրգեն Զուրնաչյանը մարզի ղեկավարին ներկայացրեց կազմակերպության շենքային պայմանները, խմբակներում իրականացվող...
Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին ներկայացրին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները: Բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարներին մարզի ղեկավարը տվեց համապատասխան...

Լյուդվիգ Գյուլազարյանը նշանակվել է Արմավիրի մարզի Փարաքար համայքի ղեկավարի պաշտոնակատար 17.01.2025
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.3 մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 16- ի N 34-Ն որոշումը՝ Լյուդվիգ Գյուլազարյանը նշանակվել է Արմավիրի մարզի Փարաքար համայքի ղեկավարի պաշտոնակատար։ Շնորհավորելով Լյուդվիգ Գյուլնազարյանին՝ մաղթում ենք հաջողություն և բեղուն աշխատանքային գործունեություն։


