Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շահագործման հանձնվեց Արմավիրի քաղաքային զբոսայգում հորատված խորքային հորը 09.05.2013
Այսօր շահագործման հանձնվեց Արմավիրի քաղաքային զբոսայգում հորատված խորքային հորը, որի գործարկումն այգին կդարձնի կանաչապատ և ծառածածկ` հաճելի միջավայր ապահովելով քաղաքի ազգապնակչության և հյուրերի համար: Խորքային հորի հորատման նպատակով 6 մլն դրամ հատկացրել է Արմավիրի մարզպետարանը, իսկ 8 մլն դրամ՝ քաղաքապետարանը: Հիշեցնենք, որ մարտ ամսին քաղաքային իշխանության նախաձեռնած ծառատունկի ընթացքում զբոսայգում տնկվել է 400-ից ավել դեկորատիվ ծառ: Նորատունկ ծառերը մինչ այս...
Կրկնակի տոն՝ Արգինա համայնքում 08.05.2013
ՀՀ Արմավիրի մարզի Արգինա համայնքում այսօր կրկնակի տոն էր. նշվուր էր համայնքի հիմնադրման 30-ամյակը, իսկ դպրոցի՝ 25: Արգինացինրի հետ տոնական օրը կիսեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը, հարևան համայնքների ղեկավարներն ու մեծ թվով հյուրեր: Տոնական օրվա առթիվ համայնքի դպրոցում կազմակրպվել էր ցերեկույթ, որի շրջանակում կրթօջախի սաները ներկայացրեցին իրենց հարազատ...
Խորհրդակցություն՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ 07.05.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հերթական խորհրդակցությանը քննարկվեցին պետական ծրագրով համայնքներին տրամադրվող պարարտանյութի և դիզելային վառելանյութի համար նախատեսված գումարների հավաքագրմանը և համապատասխան խմբաքանակների բաշխմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր: ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և...
Կայացավ "Երգող Արմավիր" մանկապատանեկան մարզային առաջին մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը 03.05.2013
Այսօր Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը տեղի ունեցավ "Երգող Արմավիր" մրցույթի եզրափակիչ՝ մարզային փուլը, որին մասնակցում էին նախորդ երկու՝ դպրոցական և տարածաշրջանային փուլերի հաղթողները՝ թվով 132 աշակերտ: "Երգող Արմավիր" մրցույթը կազմակերպվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ: Մրցույթն անցկացվել է դպրոցականների...
Պարզաբանում 03.05.2013
"Հրապարակ" օրաթերթի "Գործուղում Երևան" վերտառությամբ հոդվածի առնչությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ հոդվածում հրապարակված տեղեկությունն իրականության հետ աղերս չունի և հեղինակի հերթական ստահոդ հրապարակումն է. Մասնավորապես հարկ ենք համարում նշել, որ ինչպես ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այնպես էլ մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը զբաղված են իրենց ամենօրյա աշխատանքային գործունեությամբ, և աշխատանքային օրն անց են կացնում ՀՀ Արմավիրի...
Կայացավ ասմունքի մանկապատանեկան փառատոնի Արմավիրի մարզային եզրափակիչ փուլը 02.05.2013
Այսօր Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը կայացավ արդեն ավանդական դարձած ասմունքի մանկապատանեկան 6-րդ փառատոնի մարզային 2-րդ եզրափակիչ փուլը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվող միջոցառումն այս անգամ նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ Պարույր Սևակին և Համո Սահյանին: Մրցույթն անցկացնող հանրապետական ժյուրիի կազմում ընդգրկված էին մշակութային տարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Մասնակից 43 դպրոցականներից կընտրվեն 6 լավագույն ասմուքողներ, ովքեր կմասնակցեն փառատոնի...


