Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշ ցերեկույթ՝ Ակնալիճ համայնքի միջնակարգ դպրոցում 05.04.2013

Հայաստանի Հանրապետության  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ Արա Հարությունյանի անունը կրող Ակնալճի միջնակարգ դպորցում այսօր հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված ազատամարտիկի մահվան 20-ամյա տարելիցին: 1989 թվականին Արա Հարությունյանն անդամագրվելով Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը՝ իր մասնակցությունն է ունեցել Հադրութի շրջանի Էդիլլուի ձորակի, Մարտակերտի շրջանի Հաթերք և մի շարք այլ բնակավայրերի պաշտպանական...

Վաղարշապատի տարածաշրջանում հիմնվեց հայկական ծիրանի կոլեկցիոն այգի 05.04.2013

Ծիրանի արտադրության, այգիների կառավարման, ինտենսիվացման, սորտերի ընտրության և գենոֆոնդի պահպանման ոլորտում առկա հարցերին լուծում տալու նպատակով ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում կյանքի է կոչվել “Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում” ծրագիրը: Ծրագրի առաջնահերթ խնդիրն է` ստեղծել հայկական ծիրանենու կոլեկցիոն այգի ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման և հետագա օգտագործման նպատակով, զարգացնել ծիրանենու...

Տեղեկատվություն՝ Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013 թվականի մարտ ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 04.04.2013

 2013 թվականի մարտ ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունու հունվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 376 ընտանիք, որից 272-ը` նպաստառու: 2. Նպաստի իրավունք է ունեցել 2150 ընտանիք: 3. Հրատապ օգնություն է տրվել 115 ընտանիքի: 4. Գործակալությունում հաշվառվել է 0 հաշմանդամ /ՎԱԾ/: 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 174 ընտանիքի: 6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է...

Շուտով կմեկնարկի Նորապատ համայնքի մանկապարտեզի հիմնանորոգումը 29.03.2013

Նորապատ համայնքի մանկապարտեզը կառուցվել է 1970-ական թվականներին: Տարիների ընթացքում մանկապարտեզում իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Այսօր արդեն այն հիմնանորոգման կարիք ունի, որն ամբողջությամբ կհոգա ծնունդով Նորապատից մոսկվաբնակ գործարար Հրանտ Սահակյանը: Գործարարին այսօր ընդունեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շնորհակալություն հայտնեց Հրանտ Սահակյանին նախադպրոցական հաստատության պայմանների բարելավմանը, երեխաների համար առավել հաճելի և բարեկեցիկ միջավայրի ստեղծմանն ուղղված...

Պարգևատրվեցին մարզային «ArtExpo» ցուցահանդեսի և մարզային մշակութային մրցույթ-փառատոնի մասնակիցները և հաղթողները 28.03.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հանդիսավոր պայմաններում շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց Միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսի (մարզային «ArtExpo») և Մարզային մշակութային մրցույթ-փառատոնի մասնակիցներին և հաղթողներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներն ու պատասխանատու այլ անձինք: Մարզային «ArtExpo»...

Քննարկվեցին երկաթուղային ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող հարցեր 27.03.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին: Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի մարզը և մարզպետարանի աշխատակազմը ներկայացնող ոլորտի պատասխանատուներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության «Արմավիր» կայարանի մերձակայքում գտնվող ստորգետնյա անցման բարեկարգման, հետագա շահագործման և «Էջմիածին» կայարանի Ջրառատ համայնքի տարածքով անցնող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-29 11:25:08