Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կընդլայնվի փոխգործակցությունը ՀՀ Արմավիրի մարզի և ՍՀ Տռնավայի երկրամասի միջև 12.09.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն աշխատանքային այցով վերջին օրերին եղել է Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասում: Այցի ընթացքում մարզպետը հանդիպել է տեղի <<Եվրոպական հայերի ֆորում>> կազմակերպության անդամների, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ոլորտում հայտնի գործարարների ու նրանց գործընկեր կազմակերպությունների պատասխանատուների հետ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցել է նաև <<Եվրոպական հայերի ֆորում>> կազմակերպության համաժողովին, որի...
ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը 10.09.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն այսօր ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում մասնակցեցին խաղողի մթերման մեկնարկին: Այս տարի ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում նախատեսում են մթերել 17 հազար տոննա խաղող, նախորդ տարվա 12 հազար տոննայի փոխարեն: 2013 թվականին Երևանի կոնյակի գործարանը 906-ով ավելացրել է իր հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների թիվը, որից 710-ը Արմավիրի մարզում: Ինչպես հայտնեց ԵԿԳ գործադիր տնօրեն...
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի այցը Արմավիր 04.09.2013
Արդեն մի քանի ամիս է վերանորոգվում է ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն-Վարդանաշեն-Մարգարա միջպետական նշանակության ճանապարհը, որի համար պետական բյուջեից ներդրում է կատարվել՝ շուրջ 485 միլիոն դրամի սահմաններում: Ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր Արմավիրի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրեց կատարված շինարարական աշխատանքները, խոսեց մինչ այժմ նկատվող և այսուհետ սպասվելիք արդյունքների մասին, ինչպես նաև շնորհակալություն...
Տեղեկատվություն՝ Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013 թվականի օգոստոս ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 03.09.2013
2013 թվականի օգոստոս ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները 1. Գործակալությունում հունիս ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 177 ընտանիք, որից 132-ը՝ նպաստառու: 2. Նպաստի իրավունք է ունեցել 2202 ընտանիք: 3. Հրատապ օգնություն է տրվել 148 ընտանիքի: 4. Գործակալությունում հաշվառվել է 0 հաշմանդամ...
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության Արմավիրի սահմանային ջոկատի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Զլոբինին և կրտսեր հրամանատարական կազմին: Ներկայացնելով մարզի պատմաաշխարհագրական նկարագիրը, հիմնական առանձնահատկությունները՝ մարզպետը խոսեց ռուս-հայկական դարավոր բարեկամության մասին և նշեց. <<Դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությունում, որի համար մենք ուրախ ենք: Ձեզ մաղթում եմ խաղաղ ծառայություն,...
Ուսումնական տարեմուտի միջոցառում ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի դպրոցում 02.09.2013
2012-2013 նոր ուսումնական տարին առանձնակի ոգևորությամբ դիմավորեց ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի միջնակարգ դպրոցը: Վերանորոգվել էր դպրոցի մասնաշենքը, որն իրականացվել էր ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Բացման արարողությանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանին դիմավորեցին հայկական ազգային երաժշտությամբ և աղ ու հացով: Նորընտիր քահանա Տեր Մարկոսի օրհնությամբ և Տերունական աղոթքով սկսվեց...


