Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 27.06.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը և մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները: Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, հողօգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրներին, գյուղատնտեսական մթերքների արտադրությանն ու իրացման գործընթացին և ոռոգման համակարգում առկա հարցերին:...

Մարզպետն ընդունեց Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալին 26.06.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Կոնստանտին Տկանչենկոյին: Վերջինիս ուղեկցում էր Արմավիրի սահմանապահ զորքերի հրամանատար Ալեքսանդր Զլոբինը: Հանդիպմանը քննարկվեցին մարզային իշխանության և Արմավիրի սահմանապահ զորքերի հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները բարձր գնահատեցին կողմերի միջև այս տարիներին ձևավորված ջերմ և համագործակցված փոխհարաբերությունները` նկատելով, որ առկա են...

Մարզպետը մասնակցեց "ACTIV CITIZEN" ծրագրի շրջանակում համայնքային զարգացման ծրագրերի դրամաշնորհների հանձնմանը 25.06.2012

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր  տեղի ունեցավ Բրիտանական խորհուրդի և Արմավիրի զարգացման կենտրոն /ԱԶԿ/ հասարակական կազմակերպության  /ՀԿ/ համագործակցությամբ Արմավիրի մարզում իրականացված "ACTIV CITIZEN" /Ակտիվ քաղաքացի/  ծրագրի շրջանակում համայնքային զարգացման ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությունը, որին ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ...

Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչները կապահովվեն բնակարանով, Հուշակերտ համայնքի միջնակարգ դպրոցը` լոկալ ջեռուցմամբ 25.06.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենք, ծանոթացավ շենքում մեկնարկող վերակառուցման աշխատանքներին, որոնց ավարտից հետո նույն շենքում բնակություն կհաստատեն Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի շուրջ 50 ընտանիքներ: Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքը բնակելի շենքի վերակառուցման համար ՀՀ կառավարության ապրիլի 12-ի որոշմամբ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 239 մլն դրամ: Շինաշխատանքների...

Մարզպետը ծանոթացավ Մեծամոր քաղաքում մեկնարկող բազմաբնակարան երեք շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներին 23.06.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Մեծամոր քաղաքային համայնքի ղեկավար Ռոբերտ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց քաղաքի թիվ 10-ը, 38 և միկրոշրջանի թիվ 1 շենքեր, ծանոթացավ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով նշված շենքերում մեկնարկող տանիքների հիմնանորոգման աշխատանքներին, զրուցեց բնակիչների հետ: ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Արմավիրի մարզին հատկացված 1մլրդ 330 մլն դրամից 48 մլն 250 հազար դրամը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-29 11:25:08