Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառումներ՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Միջոցառումներ՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 06.03.2024

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ սույն թվականի մարտի 1-ից 6–ը ՀՀ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) և ստորաբաժանումների կողմից մարզի թվով 6 ուսումնական հաստատություններում անցկացվել են թվով 6 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, թվով 16 ուսումնական հաստատություններում անցակավել են սեմինար պարապմունքներ, իսկ ընդհանուր թվով 22 ուսումնական հաստատություններում նախատեսվում է բաժանել օդային...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 05.03.2024

Սույն թվականի մարտի 15-ին՝ ժամը 16.00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանում մարզպետ Դավիթ Խուդաթյանը կընդունի քաղաքացիներին։ Ընդունելության հերթագրումն իրականացվում է նախապես: 

Մարզի ղեկավարը  հանդիպել է Արմավիրի մարզի ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ

Մարզի ղեկավարը հանդիպել է Արմավիրի մարզի ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ 04.03.2024

Այսօր մարզի ղեկավարը հանդիպել է Արմավիրի մարզի ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ, քննարկել ավագ դպրոցների իրականացրած գործառույթները, ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էին մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, ավագ դպրոցի տնօրենները: Հանդիպման ընթացքում աշակերտների հետ քննարկվել է մարզում որոշ մասնագիտությունների պահանջարկը, պետության կողմից իրականացրած կրթական...

 «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի վերաբրյալ իրազեկման նպատակով կազմակերպվել էր հանդիպում-քննարկում

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի վերաբրյալ իրազեկման նպատակով կազմակերպվել էր հանդիպում-քննարկում 04.03.2024

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի վերաբրյալ իրազեկման նպատակով մարտի 4-ին հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում: Քննարկումը վարում էր Արմավիրի մարզպետի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը: Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների...

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի նոր փոխմարզպետ է  նշանակվել Խաչատուր Մկրտչյանը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի նոր փոխմարզպետ է նշանակվել Խաչատուր Մկրտչյանը 04.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմում նոր նշանակում անելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Խաչատուր Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:  

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 04.03.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առանձին ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքային խնդիրները, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները, ընթացիկ մի շարք հարցեր:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08