Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր Մյասնիկյան գյուղում ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչները և այլոք: Ավելի քան 90 հա տարածքով ՔԱՈՖ սմարթ ավանի առաջին բաղադրիչ հանդիսացող Երեխայի և ընտանիքի...

Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ 11.01.2024
Հայաստանի Հանրապետության կառավարության 11 հունվարի 2024, 42-Ա որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»: Հիմք՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/41983/

Ուշադրություն 11.01.2024
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 13-ին և 15-ին կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց վաճառք–աճուրդներ և վարձակալության տրամադրում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/72012.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/72013.pdf

Արմավիր ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունքը պատրաստ է իր դռները բացել մարզի շահառուների համար 08.01.2024
Արմավիրի մարզի համար վաղուց երազանք դարձած Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը պատրաստ է իր դռները բացել մարզի շահառուների համար: Նորակառույց և լիարժեք հագեցած ինֆեկցիոն բաժանմունքը էականորեն կփոխի մարզի բժշկական ծառայությունների մատուցման որակը: Արմավիր ԲԿ-ի տնօրեն Հարություն Հովհաննիսյանը ներկայացրեց կատարված աշխատանքները, արդյունքները և առաջիկա անելիքները: Նշենք, որ մարզում տարիներ շարունակ ինֆեկցիոն բաժանմունքի շենքային պայմանների բացակայության պատճառով՝ ինֆեկցիոն...

Մեկնարկել է 2024 թվականի ձմեռային առաջին զորակոչը 08.01.2024
Սարդարապատի հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել 2024 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Ավանդույթի համաձայն պետական այրերի և հոգևոր առաջնորդի ուղեկցությամբ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Բարի և խաղաղ ծառայություն նորակոչիկներին։
2023 թվականն աննախադեպ էր Արմավիրի մարզի պատմության մեջ բյուջետային եկամուտների հավաքագրման և կատարման ցուցանիշների առումով։ Մասնավորապես՝ 2023 թվականի համար ՀՀ Արմավիրի մարզում ընդամենը եկամուտների հավաքագրումը պլանավորվել է 14 մլրդ 196 մլն 933.4 հազար ՀՀ դրամ՝ 2022 թվականին պլանավորված 11 մլրդ 711 մլն 228,2 հազար դրամի համեմատ։ Այսինքն՝ 2023 թվականին ավել է պլանավորվել 2 մլրդ 485 մլն 705,2 հազար ՀՀ դրամ , 2023 թվականի տարեկան կատարողականը կազմել է 14 մլրդ 656 մլն 745.1 հազար...


