Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի 5-րդ զավակը 12.10.2023
Արմավիրի մարզի Էջմիածնի ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չորրորդ երեխան՝ 3040 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Աղջիկ երեխային անվանակոչել են Արփինե։ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն այսօր այցելել է ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորելու մայրիկին: Լուսաշող մանկիկը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Արմավիրի մարզի Խոյ համայնքի...

Խորհուրդներ հումանիտար ճգնաժամերից տուժած անձանց համար 11.10.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, կարևորելով երեխաների ֆիզիկական և հոգեկան լիարժեք զարգացումն ու առանցքային համարելով նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների շրջանում առաջացած հնարավոր հոգեբանական խնդիրների հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի կողմից ստորև ներկայացվում են մի շարք խորհուրդներ, որոնք ուղղված են՝ անհանգստացնող նորությունների մասին երեխայի հետ խոսելուն, սեփական...

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական շրջաբերական գրությունն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին: Ըստ շրջաբերականի՝ անձի ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով 8 առարկայական տարբերությունների գերազանցման դեպքում անհրաժեշտ է նախարարության համաձայնությունը ստանալուց հետո հրամանագրել ուսումնառած կուրսից՝ հնարավորության դեպքում կազմակերպելով առարկայական...

Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև Յունիբանկը 11.10.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև Յունիբանկը։ Այս պահին համագործակցող մյուս բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը և Հայէկոնոմբանկը։ Ըստ այդմ, կենսաթոշակը կամ նպաստը Յունիբանկի թողարկած քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 7-ից հետո կատարված անկանխիկ գործարքներից կձևավորվի հետվճար, որը կփոխանցվի մինչև հոկտեմբերի 25-ը։ Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով...

Ինչպես հետևել աջակցության տրամադրման ընթացքին 11.10.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, Դուք կարող եք ծանոթանալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության տրամադրման գործընթացին առցանց եղանակով։ Համապատասխան պատուհանում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ կկարողանաք տեսնել Ձեզ տրամադրվող աջակցության կարգավիճակը․ այդ թվում՝ արդյոք այն հաստատվել է, որ բանկի միջոցով է վճարվել, երբ է վճարվել և այլն։ Ըստ այդմ, անհրաժեշտ է https://dimum.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Մարզպետին ներկայացվել է, որ հիմնադրամի շնորհիվ Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ ապահովվել են նոր գույքով՝ աշակերտական սեղաններ, աթոռներ, ուսուցչական սեղան- աթոռներ, գրատախտակներ, գրապահարաններ և այլ դպրոցական պարագաներ: «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանը մարզպետին...