Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրումներ՝ Ուսուցչի տոնի առթիվ

Պարգևատրումներ՝ Ուսուցչի տոնի առթիվ 05.10.2022

Ուսուցչի օրվա կապակցությամբ  Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր շնորհավորել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին՝ նշելով, որ հայ մարդը միշտ մեծագույն հարգանք է դրսևորել մանկավարժական գործի հանդեպ՝ այն համարելով ամենապատվաբերը: Մարզպետի խոսքով՝ այսօրվա հասարակությունը սպասում է մեծ փոփոխությունների, ինչն արտահայտվում է նաև գաղափարների, ուսման նպատակների, սպասումների մեջ, որոնք էլ արդարացվում են գործին նվիրյալ, գիտակ ուսուցչի աշխատանքով: Իսկ...

Բնագիտական լաբորատորիայի բացում Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում

Բնագիտական լաբորատորիայի բացում Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում 04.10.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել բնագիտական լաբորատորիայի բացմանը: «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում ստեղծված լաբորատորիայում, որը տեղակայված է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Համբարձումյանի անվան դասասենյակում, կրթօջախի սաները հնարավորություն կունենան...

Արտաշարում մեկնարկել են խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները

Արտաշարում մեկնարկել են խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները 04.10.2022

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 34.7 մլն դրամ է, որի 54.1%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 45.9%-ը՝ համայնքի: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Կապալառու կազմակերպությունը «ՎԱԼ+ԱԼ» ՍՊԸ-«Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումն է, իսկ...

Մեկնարկել են Արշալույս բնակավայրի փողոցային լուսավորության ընդլայնման աշխատանքները

Մեկնարկել են Արշալույս բնակավայրի փողոցային լուսավորության ընդլայնման աշխատանքները 03.10.2022

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի փողոցային լուսավորության ընդլայնման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 10.1 մլն դրամ է, որի 45%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 55%-ը՝ համայնքը։ Ծրագրով նախատեսված է անցկացնել 16 կմ երկարությամբ լուսավորության ցանց՝ հենասյուների վրա տեղադրելով 135 լեդ լուսատու։ Նախատեսվող աշխատանքների արդյունքում համայնքում անվտանգ միջավայր կապահովվի գիշերային...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ 02.10.2022

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես Ազգային փոքրամասնությունների օր։ Ի սրտե շնորհավորում եմ Արմավիրի մարզում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր ապրելով մեզ հետ՝ մեր կողքին, իրենց ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում։ Հայերի պատմությունը նաև նրանց պատմությունն է, քանզի հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում միասին պայքարել ու մաքառել են՝ հանուն հայրենիքի, հանուն խաղաղ ու բարեկեցիկ կյանքի։ Մենք՝ հայերս, սփռված...

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.09.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր քաղաքացիների հերթական ընդունելությունն է տեղի ունեցել: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքի, կրթական և այլ բնույթի հարցերով: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը տեղում քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, դրանց տրվել են համարժեք պարզաբանումներ և ներկայացվել լուծման հնարավոր տարբերակներ: Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36