Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.07.2025

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, սոցիալական այլ հարցերի։ Փոխմարզպետը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային...

Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները

Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները 29.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային...

Արմավիրցի արմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի (Ունիվերսիադա) չեմպիոն

Արմավիրցի արմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի (Ունիվերսիադա) չեմպիոն 28.07.2025

Արմավիրցի արմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի (Ունիվերսիադա) չեմպիոն է դարձել: 17-ամյա մարզիկը նվաճել է Հայաստանի առաջին մեդալը Գերմանիայում ավարտին մոտեցող խաղերում: Նա հանդես է եկել նժույգ թափեր վարժության եզրափակչում և հավաքել 14,933 միավոր: Համաշխարհային ամառային ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնում են 18 մարզիկներ՝ 7 մարզաձևում։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը: 

Մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները 23.07.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները :

Ուսուցիչների հետ առցանց հանդիպման հրավեր

Ուսուցիչների հետ առցանց հանդիպման հրավեր 23.07.2025

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև...

Տեղի է ունեցել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը

Տեղի է ունեցել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը 22.07.2025

Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը տեղի է ունեցել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա է գտնվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ով շրջանավարտներին մաղթել է բարի երթ և հաջողություններ բոլոր ասպարեզներում։ Քոլեջի սաները հանդես են եկել գեղարվեստական համարներով, որին հաջորդել է շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-09 10:45:01