Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեկնարկել է «Երեխայի իրավունքի ճամբար»-ը՝ 12-ից 15 տարեկան երեխաների համար 17.08.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկում է «Երեխայի իրավունքի ճամբար»՝ 12-ից 15 տարեկան երեխաների համար։ Մեկշաբաթյա ճամբար կարող են հաճախել բոլոր այն երեխաները, ովքեր ցանկություն ունեն ստանալ նոր գիտելիք ու հմտություններ, ձևավորել հետաքրքրություններ, ինքնադրսևորվել, մասնակցել թիմային աշխատանքների։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է կազմակերպել ինտելեկտուալ և ուսուցողական խաղ-մրցույթներ, հաղորդակցման հմտությունները զարգացնող...

Հաստատվել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների հավելավճարի կարգը 17.08.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ...
Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 196-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ զոհված զինվորների և կամավորների: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի, Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, զինվորականներ, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ և այլոք։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ։...
Արմավիրի մարզի Արմավիր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են փողոցներ, վերակառուցվել են ջրամատակարարման ցանցեր, մանկապարտեզներում կառուցվել են ջեռուցման համակարգեր, իրականացվել է հին դռների և պատուհանների նորով փոխարինում, կառուցվել են սանհանգույցներ, հիմնանորոգվել են մանկապարտեզներ: Մասնավորապես՝ Հիմնանորոգվել է Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Մ. Գորկու փողոցը: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 192.881.836 ՀՀ դրամ,...

Ժամանակացույց. մանրամասներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների համար 15.08.2023
Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից ժամը 08:10-ին: Այն մասնակիցները, որոնք ցանկանում են մրցավայր մեկնել անձնական փոխադրամիջոցներով, Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում պետք է լինեն ժամը 11:30-ին՝ մասնակցելու մանդատային գործընթացին: Լողի սիրողական մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին, իսկ փակման արարողությունը կկայանա ժամը 17:00-ին: ➡️ https://escs.am/am/news/17699 Տեսնել...

Գայ բնակավայրը նշում է Խաթունարխի ուխտը 13.08.2023
Ամեն տարի՝ օգոստոսի 12-ին, Արմավիրի մարզի Գայ բնակավայրում մեծ շուքով նշվում է Խաթունարխի (Գայ գյուղը նախկինում անվանվել է Խաթունարխ) ուխտը։ Այս տարի ոչ միայն գյուղի բնակիչները, այլև Արաքս համայնքի բնակիչները մեկտեղվել էին Գայ գյուղում՝ միասնաբար ուղղելու իրենց ուխտն Աստծուն՝ հանուն Հայաստան աշխարհի խաղաղության և բարեկեցության։ Տոնակատարությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, մարզային և համայնքային ներկայացուցիչներ և այլոք։...


