Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր Արտագերսում կանգնեցվեց զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար

Նոր Արտագերսում կանգնեցվեց զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար 18.05.2023

  Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Մեծամոր համայնքի Նոր Արտագերս գյուղում տեղադրված 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցները, զինվորականներ, բնակիչներ և այլն: Խաչքարի օծման հանդիսավոր արարողակարգին հաջորդեց Արցախյան պատերազմում անմահացած զինվորների հիշատակը...

Թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո

Թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո 18.05.2023

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն: Ծրագրին միացած Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ առաջարկելով...

Արմավիրի մարզի 2023 թ. սուբվենցիոն հայտերից այս պահի դրությամբ  հաստատվել է 29 սուբվենցիոն ծրագիր՝ 146 ենթածրագրով

Արմավիրի մարզի 2023 թ. սուբվենցիոն հայտերից այս պահի դրությամբ հաստատվել է 29 սուբվենցիոն ծրագիր՝ 146 ենթածրագրով 17.05.2023

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս պահի դրությամբ Կառավարության կողմից հավանության են արժանացել ՀՀ Արմավիրի մարզի 29 սուբվենցիոն ծրագիր՝ 146 ենթածրագրով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային բյուջեն կազմում է 12.61 մլրդ դրամ, որից՝  կառավարության համաֆինանսավորումը՝ 6․98 մլրդ դրամ  համայնքի համաֆինանսավորումը՝ 5․61 մլրդ դրամ  մասնավորի ներդրումը՝ 9․98 մլն դրամ...

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն 17.05.2023

ՀՀ Զինված Ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն: Պայմաններն են՝ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից օգտվելու հնարավորություն։ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների անվճար և որակյալ բուժսպասարկում։ Ծառայության վայրին մոտ բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում։...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կազմակերպված միջոցառմանը

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կազմակերպված միջոցառմանը 17.05.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կազմակերպված «Եղել ենք, կանք ու կլինենք» խորագիրը կրող հուշ- ցերեկույթին: Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցած խնկարկումով և տերունական աղոթքով մեկնարկեց միջոցառումը, որից հետո քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը ներկայացրեց միջոցառման նպատակը: Ցերեկույթի ընթացքում առաջին կուրսի ուսանողները ներկայացրեցին հայ ժողովրդի...

Հայտարարություն

Հայտարարություն 17.05.2023

Մայիսի 20-ին՝ 12:00-ից 18։00-ն, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի (մշակույթի տան) հարակից այգում, անցկացվելու է քաղաքային տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու համայնքի շուրջ 50 փոքր բիզնեսների տաղավարներ։ Սննդամթերքի արտադրության՝ մասնավորապես, կաթնամթերքի, հացաբուլկեղենի, մսամթերքի, ջերմոցային տնտեսության, չրագործության, ինչպես նաև կահույքագործության, կարի ու գեղեցկության սրահների ոլորտներ ներկայացված են լինելու մեկ վայրում։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ տեղի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 14:54:14