Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրում բնակվող 21 արցախցի երեխաների բաժանվեց սմարթֆոններ 15.05.2023
Դեռևս 2021 թվականից Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի միջև ձևավորված գործընկերային համագործակցության արդյունքում՝ Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Իվո Վոնդրակի կողմից իրականացված նվիրատվության շնորհիվ այսօր արցախցի 21 երեխաների բաժանվեց հեռախոսներ: Մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը ողջունեց երեխաներին և նրանց ծնողներին, որից հետո ներկայացրեց նվիրատվության նպատակը: Ս. Թովմասյանը նշեց,...

Արմավիրում այսօր նշվել է Հաղթանակի և խաղաղության տոնը 09.05.2023
Մայիսի 9-ին Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ՝ մարզային և համայնքային ղեկավարներն ու աշխատակիցները, մարզային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչներն ու մեծաթիվ արմավիրցիներ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատագրական պատերազմում անհայտ կորած և զոհված զինվորներին նվիրված հուշարձանի մոտ: Այնուհետև միջոցառման մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի քաղաքային զբոսայգի, որտեղ հայկական ու ռուսական զորամասերի հրամանատարական կազմերի հետ համատեղ երախտիքի տուրք...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով 09.05.2023
Սիրելի՛ հայրենակիցներ, հայրենական պատերազմի հարգելի՛ վետերաններ և արցախյան ազատամարտի մասնակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այսօր տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Իսկ այդ հաղթանակում իր մեծ դերակատարումն է ունեցել հայն ու հայ զինվորը: Անկասկած, մեր ժողովրդի բազմադարյա պատմության հերոսական դրվագների ոգեկոչման, ռազմարվեստում ձևավորված փառավոր ավանդույթների և ոգու ամրության վրա են խարսխված նաև մեր...

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է մարզի 2023 թվականի ապրիլին Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին։ Ողջունելով ու հաղթանակի առթիվ շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին՝ մարզպետը նշեց, որ վերջին շրջանում մեծ ոգևորություն է նկատում մարզում սպորտային տարբեր մրցասպարեզներում: «Հպարտությամբ հետևել եմ առաջնությանն ու ոգևորությամբ տոնել յուրաքանչյուրիդ հաղթանակը: Արմավիրի մարզում ձեր շնորհիվ նոր շունչ է առել...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 05.05.2023
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի, Մեծամորի և Վաղարշապատի համայնքապետարաններում կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով՝ http://armavir.mtad.am/files/docs/66048.pdf http://armavir.mtad.am/files/docs/66047.pdf http://armavir.mtad.am/files/docs/66045.pdf

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2023 թվականի գարնանը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշումը, որը գարնան ընթացքում ձյան ինտենսիվ հալքի և անձրևների համեմատաբար առատության պայմաններում հնարավորություն կընձեռի ոռոգման ջուրն Արմավիրի մարզի մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին մինչև 2023 թվականի մայիսի 1-ը ներառյալ մատակարարված ոռոգման...