Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2023 թ․ հունիսի 16-18-ը Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը 15.06.2023
2023 թ․ հունիսի 16-18-ը Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը, որի համակարգողն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում։ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների համակարգումն ու խթանումը հանձնել է «Կանխարգելիչ հնագիտական...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Արաքս համայնք 15.06.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Արաքս համայնքի Ջրառատ, Ապագա և Խորոնք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներին: Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը մարզպետին ներկայացրեց ընթացող շինարարական աշխատանքները, ավարտման ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները: Ջրառատ բնակավայրում Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացավ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի կապիտալ վերանորոգմանը,...

Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը 14.06.2023
Բացառիկ հնարավորություն աշակերտների համար «Մեծամորում» և «Զվարթնոցում» Հարգելի՛ աշակերտներ, տեղեկացնում ենք, որ 2023 թ. հունիսի 16-18-ը Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայանում է հետաքրքիր և ուսուցողական կրթական ծրագրերով: «Շոշափելի և վիրտուալ Մեծամոր» կրթական ծրագիրը «Մեծամոր» պատմահնագիտական...

Անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը 13.06.2023
Տեղեկացվում է, որ 2023 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար, որին կարող են մասնակցել 18 տարեկան (2005թ.) և բարձր տարիք ունեցող կանայք և տղամարդիկ։ Մրցաշարին մասնակցություն ունեցող անձինք կարող են դիմել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև օգոստոսի 6-ը ներառյալ, էլ. հասցե՝ swimmingrm@mail.ru: Հարցերի...
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել Բաղրամյան տարածաշրջանի կազմավորման 40-րդ ամյակին նվիրված միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի մարզի ուժային կառուցների ղեկավարները, Բաղրամյանի համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի բնակավայրերի բնակիչներ: Տոնական միջոցառումը բաղկացած էր երկու մասից։ Այն մեկնարկեց համայնքի ազգագրական երգ ու...
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են Արաքս համայնքի Գայ և Արաքս բնակավայրերում իրականացվող խմելու ջրի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքները։ Գայ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում ենթածրագրի ընդհանուր արժեքն է 12 756 215 դրամ, որի 70%–ը համաֆինանսավորվում է պետության, 30%–ը՝ համայնքի կողմից։ Կապալառու կազմակերպությունը «Նարսեր Շին» ՍՊԸ–ն...


