Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 05.04.2023
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում սույն թվականի մայիսի 3-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը դասական աճուրդով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/65486.pdf

Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար» 05.04.2023
Մեկնարկել են «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերն ընդունվում են ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի (կցվում է): 2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝...

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է 04.04.2023
Ի գիտություն պետական և համայնքային արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 9-ն է: Հայտերի ընդունումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով (at.emis.am): Ատեստավորմանը մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝...

Բարի լուր 04.04.2023
Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտ ամսին 101 երեխա՝ 59 տղա, 42 աղջիկ է լույս աշխարհ եկել։

Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցն Արգինայում հանձնվեց շահագործման 03.04.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի միջնակարգ մոդուլային դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ ու շրջանավարտներ: Մոդուլային դպրոցը կառուցվել է ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի ...

2023թ փետրվարի 23-ից ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ՀՀ Արմավիրի մարզում սկսել է իրականացնել «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքներ» թեմայով 6-օրյա դասընթացները, որոնք նախատեսված են առողջության առաջնային պահպանման օղակի մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար: Դասընթացների նպատակն է բարելավել ավագ և միջին բուժանձնակազմի գիտելիքներն ու...