Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը 30.03.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի դատախազը, ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ծառայությունների ղեկավարները, մարզպետի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզի համայնքների ղեկավարները և ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի օրակարգի հաստատված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ Էդվարդ Հովհաննիսյանը, ներկայացրեց մարզպետի աշխատակազմի...

Հայտարարություն 30.03.2023
ՀՀ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետարանի բյուջետային ծրագրի մշակման գործընթացին հանրային մասնակցության ապահովման նպատակով սույն թվականի մարտի 31-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի կունենա քննարկում շահագրգիռ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ:

Ցրտահարություն է սպասվում 30.03.2023
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնից տեղեկանում ենք , որ առաջիկա օրերին կնկատվի ջերմաստիճանի նվազում։ Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2C, հողի մակերևույթին՝ 3-ից -4 C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում կայացած Քիկբոքսինգի միջազգային մրցաշարում չեմպիոնի կոչմանն արժանանացած մարզիկներ Դավիթ Հովհաննիսյանին, Արմեն Փիլոյանին, Ալեքսանդր Չոլոյանին, Արման Նադոյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի շնորհակալագրերով: Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով մարզիկներին, շնորհակալություն հայտնեց ձեռք բերած հաջողությունների առիթով և նշեց՝ մարզի համար մարզական հաջողությունները կարևորելով՝ պատրաստակամ է...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 27.03.2023
Սույն թվականի մարտի 29-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով - ՕՐԱԿԱՐԳ

Սույն թվականի մարտի 24-ին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը։ Այցը մեկնարկեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակների տեղադրմամբ: Այնուհետև պատվիրակությունը մարզպետի գլխավորությամբ այցելեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ Անդրեյ Չիբիսը ծանոթացավ արգելոց-թանգարանի ցուցանմուշներին, դրանց պատմությանը։ Շրջայցից հետո Էդվարդ...