Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզում իրականացվեց համամարզային ծառատունկ 25.03.2023
ՀՀ Արմավիրի մարզպետարանի և «Էյ Թի Փի» բարեգործական բնապահապանական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Արմավիրի մարզում այսօր իրականացվեց համամարզային ծառատունկ։ Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր հայրենի գյուղում` Ալաշկերտում, բնակիչների հետ մասնակցեց ծառատունկին։ Ալաշկերտցիները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները մեծ ոգևորությամբ զբոսայգու տարածքում տնկեցին մշտադալար եղևնիներ, դեկորատիվ թփեր։ Ծառատունկն իրականացվեց մարզի բոլոր համայնքներում, որի...

Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի 23.03.2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի․ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։ Գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Նախագծի ընդունմամբ՝ աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս՝ գործատուի կողմից յուրաքանչյուր...

ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նիստ 22.03.2023
Այսօր մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ Արմավիրի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նիստ։ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ողջունելով ներկաներին, հանգամանալից ներկայացրեց կատարված և կատարվելիք աշխատանքները, ԵԿՄ գումարտակների գործունեությունը, մարտական հերթապահությանն առնչվող հարցերը։ Սասուն Միքայելյանը խոսեց ԵԿՄ գործունեության ընդլայնման, նոր ստեղծվող բաժանմունքների մասին: Հանդիպման առանցքային հարցը մարզխորհրդի նախագահի փոփոխման...

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից ընթացիկ տարում ՀՀ Արմավիրի մարզում նախատեսված է իրականացնել 38,838 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում և վերանորոգում․ 1․ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի (Էջմիածին-Արմավիր հատվածի չվերանորոգված մասերը) հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում՝ ընդամենը 5,6 կմ 2․ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի (Հուշակերտի հատված) հանրապետության սահման միջպետական նշանակության...

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Զբոսաշրջության կոմիտեի առաջին տեղակալ Սուսաննա ՀակոբյանԻ հետ անցկացրեց զբոսաշրջային ոլորտի պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ հանդիպում-քննարկում: Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի և համայնքապետարանների զբոսաշրջության բաժնի աշխատակիցները, թանգարանների ներկայացուցիչները, ինչպես նաև Արմավիրի մարզի զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչները։ Փոխմարզպետը, ներկայացնելով հանդիպման նպատակը, նշեց,...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Արմավիր համայնքի Արմավիր և Սարդարապատ բնակավայրեր 15.03.2023
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելեցին Արմավիր քաղաքի թիվ 2 և Սարդարապատ բնակավայրերի մանկապարտեզներ` ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Մանկապարտեզների կապիտալ նորոգումը իրականացվում է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով: Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 257 227 150 ՀՀ դրամ է: Ծրագիրն իրականացվում է 70%...