Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի 01.01.2023թ ՆՀ-13-Ա հրամանագրով՝ հետմահու պարգևատրվեցին 2022թ սեպտեմբերի 13-15-ը մարտական գործողությունների հետևանքով Արմավիրի մարզից զոհված զինծառայողները

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի 01.01.2023թ ՆՀ-13-Ա հրամանագրով՝ հետմահու պարգևատրվեցին 2022թ սեպտեմբերի 13-15-ը մարտական գործողությունների հետևանքով Արմավիրի մարզից զոհված զինծառայողները 09.03.2023

 Սույն թվականի մարտի 9-ին Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողակարգը: Արարողակարգին ներկա էին Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Արմավիրի մարզպետարանի զորահավաքային...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի  շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ 08.03.2023

Հայ կինը պատմության տարբեր ժամանակներում հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ, առանձնահատուկ դերակատարություն է ունեցել ընտանիքում իր անձնազոհ ու անսահման նվիրվածությամբ: Այսօր էլ չի փոխվել հայ կնոջ ացառիկ դերը. նա շարունակում է մնալ իր ընտանիքի ու տան հիմնասյունը։ Նրա շնորհիվ պահպանվել ու սերունդներին են փոխանցվել ավանդույթներով հարուստ մեր պատմությունը, գիրն ու գրականությունը, մշակույթն ու ազգապահպան արժեքները: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ բնության զարթոնքի հետ տոնում ենք մեր...

  Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ քննարկվեց  մարզում «Թումո» կենտրոնների հիմնման և նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հարցերը

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ քննարկվեց մարզում «Թումո» կենտրոնների հիմնման և նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հարցերը 07.03.2023

ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվեց հանդիպում-քննարկում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի, համայնքի ղեկավարների և մարզպետարանի ոլորտային ղեկավարների հետ՝ մարզում «Թումո» կենտրոնների հիմնման և նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերի շուրջ։ Հանդիպման սկզբում Անուշ Աբգարյանը ներկայացրեց ծրագիրը, ըստ որի ուսանողները «ԹՈՒՄՈ» կրթական ծրագրի մաս կազմող...

Տեղի է ունեցել «Արմավիրի մարզպետի գավաթ» ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության եզրափակիչ խաղը. հաղթող է ճանաչվել ՆՈԱ ֆուտբոլային թիմը

Տեղի է ունեցել «Արմավիրի մարզպետի գավաթ» ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության եզրափակիչ խաղը. հաղթող է ճանաչվել ՆՈԱ ֆուտբոլային թիմը 07.03.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի քաղաքային մարզադաշտում այսօր ներկա է գտնվել «Արմավիրի մարզպետի գավաթ» ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության եզրափակիչ խաղին։ Խաղին ներկա էին նաև մարզի ուժային կառուցների ղեկավարներ, խոշորացված համայնքների ղեկավարներ, ՀՖՖ ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Առաջնությունը մարզում անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։ Մեկ ամիս տևած մրցաշարին մասնակցել են ինը ֆուտբոլային թիմեր՝ 2009 թվականին ծնված պատանի ֆուտբոլոիստներով։...

Բարի լուր

Բարի լուր 06.03.2023

Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում փետրվարին 97 երեխա՝ 53 տղա, 44 աղջիկ է լույս աշխարհ եկել։  

Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բացվեց Արդշինբանկի նոր «Սարդարապատ» մասնաճյուղը

Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բացվեց Արդշինբանկի նոր «Սարդարապատ» մասնաճյուղը 03.03.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում Արդշինբանկի նոր «Սարդարապատ» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը: «Սարդարապատ» մասնաճյուղը Արմավիրի մարզում Արդշինբանկի թվով չորրորդ մասնաճյուղն է: Մասնաճյուղը կկարողանա սպասարկել Մեծամոր համայնքում ներառված 25 բնակավայրեր: Նոր բացված մասնաճյուղի շնորհիվ 11 աշխատատեղ է ստեղծվել, իսկ աշխատակիցները հիմնականում հարակից գյուղերից են: Մարզպետը, ողջունելով ներկաներին,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-19 16:59:09