Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալաշկերտի, Լեռնագոգի և Քարակերտի թիվ 2 դպրոցները «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում հաղթող են ճանաչվել և համալրվում են  նոր մարզագույքով

Ալաշկերտի, Լեռնագոգի և Քարակերտի թիվ 2 դպրոցները «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում հաղթող են ճանաչվել և համալրվում են նոր մարզագույքով 30.11.2020

Արմավիրի մարզ Ալաշկերտի, Լեռնագոգի և Քարակերտի թիվ 2 դպրոցները «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում հաղթող են ճանաչվել և համալրվում են նոր մարզագույքով. Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:...

Շուտով կավարտվի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Շուտով կավարտվի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը 27.11.2020

Ավարտին են մոտենում Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: 983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ ընթանում են ճանապարհի եզրերի կանաչապատ հատվածի հողաշինարարական աշխատանքներ: Հավելենք, որ հետագա...

 Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները 26.11.2020

Մարզկենտրոն Արմավիրում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով շուտով կավարտվեն Բաղրամյան 22, 25, 29, 31, 33, 35, 25/1, 27/1, 29/1, 31/1, Աբովյան 139, 141 շենքերի բակային և այդ շենքերն իրար միացնող միջբակային տարածքներում ընթացող շինարարական աշխատանքները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սուբվենցիոն ամբողջական ծրագրով նախատեսված է Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների և շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ճանապարհային քարտեզը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ճանապարհային քարտեզը 18.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իրավիճակը հաղթահարելու հետևյալ ճանապարհային քարտեզը. ✅ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ: ✅ Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ...

Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան 16.11.2020

Սիրելի արցախցիներ, Օրերս հանձնարարել էի կառավարությանը ներկայացնել Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը։ Այսպիսով, կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական...

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին 27.10.2020

Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք զգուշացնել թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները և ոչ միայն։ Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։ Այսինքն նրանք կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33