Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նոյեմբերի 14-ից աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում: Մարզպետի գլխավորած պատվիրակության կազմում են մարզպետարանի և մարզը ներկայացնող համայնքային իշխանության պատասխանատուներ: Պատվիրակությունը նահանգային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել ԳԴՀ Նաումբուրգ քաղաքի պատմամշակութային կենտրոններում, ծանոթացել...

Մեծամոր քաղաքում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են 15.11.2022
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 10.16 մլն դրամ է, որի 54.1%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 45.9%-ը՝ համայնքի: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Կապալառու կազմակերպությունը «Արմ Մեգա Գրուպ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն...

Ձյուդոյի հանրապետական մրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված արմավիրցի ձյուդոիստների հիշատակին 13.11.2022
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել Արմավիր քաղաքի մարզադպրոցում կայացած ձյուդոյի հանրապետական մրցաշարին՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված արմավիրցի ձյուդոիստներ Գրիգոր Ստեփանյանի, Նարեկ Վարդանյանի և Գոռ Վաղարշակյանի հիշատակին։ Մրցաշարին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերից եկած ձյուդոյիստ մարզիկներ, որոնց պատվոգրեր ու պարգևներ են հանձնել փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանը և անմահացած հերոսների հարազատները։

Մարզպետը պատվոգրեր է հանձնել արմավիրցի մարզիկներին 11.11.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզից Եվրոպայի առաջնություններում հաջողություններ գրանցած մարզիկներ Անի Հովսեփյանին, Սոնա Հարությունյանին և Միլենա Խաչատրյանին: Շնորհավորելով հայուհիներին՝ մարզպետը բարձր է գնահատել նրանց աննախադեպ հաղթանակները, որոնք մեծ պատիվ են բերում ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև Արմավիրի մարզին: Կարևորելով նրանց նպատակային և արդյունավետ աշխատանքը ու պատրաստակամություն հայտնելով աջակցել մարզիկներին հետագա...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձևավորելու համար 2021 թվականից մեկնարկած պետական ծրագրով բյուջեից տրամադրվում է...

Մարզպետն ընդունել է «Հայ դպրոց» հիմնադրամի ներկայացուցիչներին 11.11.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Մարզպետին ներկայացվել է, որ հիմնադրամի շնորհիվ Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ ապահովվել են նոր գույքով, ինչպես օրինակ՝ աշակերտական սեղաններ, աթոռներ, ուսուցիչների համար նախատեսված պարագաներ, գրատախտակներ, գրապահարաններ և այլ դպրոցական պարագաներ: Հաջողությամբ ավարտին հասցնելով մի շարք ծրագրեր՝ «Հայ...