Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվեց Նորապատ համայնքի մանկապարտեզը 19.10.2013

Այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի մանկապարտեզը: Վերաբացման արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բարերար Հրանտ Սահակյանը, մարզի մտավորականության ներկայացուցիչներ և  համայնքի մեծ թվով բնակիչներ: Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, ազգային երգ ու պարով: 1975 թվականին կառուցված այս հաստատությունը գտնվում էր անմխիթար և ոչ բարեկարգ վիճակում: Այս տարի  մանկապարտեզի հիմնանորոգման գործը նախաձեռնեց և իրականացրեց ծնունդով...

Տեղի ունեցավ “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի գինեձոն-շնորհանդեսը 18.10.2013

Այսօր Ամավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը, մարզի ընթերցասեր հասարակության ներկայությամբ, տեղի ունեցավ “Գրական Արմավիր” ստեղծագործական հասարակական կազմակերպության նախագահ, “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի խմբագիր Արսեն Զաքարյանի նախաձեռնությամբ և ՀՀ Արմավիրի մարզպետ, նույն կազմակերպության պատվավոր նախագահ Աշոտ Ղահրամանյանի մեկենասությամբ հրատարակված “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի գինեձոն-շնորհանդեսը: Արարողակարգը սկսվեց Արմավիր քաղաքի հոգևոր...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ ԱՍՀ նախարարը 14.10.2013

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով / ԱՍՀ /նախարար Արտեմ Ասատրյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր՝ ծանոթանալու զբաղվածության խթանման միջոցով մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին և դրանց հետագա ընթացքին: Նշենք, որ ՀՀ կառավարության սույն թվականի հունիսի 13-ի 688 – Ն որոշմամբ կարկտահարությունից առավել տուժած մարզի 23 համայնքի գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր...

Մարզպետը ներկա է գտնվել Եկատերինբուրգի Սբ Կարապետ եկեղեցու օծմանը 14.10.2013

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Եկատերինբուրգում ներկա է գտվել Սբ Կարապետ եկեղեցու օծման արարողությանը, որն հանդիսապետել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նույն օրը մարզպետը Սվերդլովսկի նահանգապետարանում ներկա է գտնվել  Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Արմավիրի մարզի և ՌԴ Սվերդլովսկի նահանգի միջև ձևավորված հարաբերությունների խթանմանը...

Մրգաշատ համայնքում նշվեց ավանդական դարձած Մաճառի տոնը 11.10.2013

  ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոկտեմբերի 11-ին նշվեց Մաճառի տոնը: Տոնակատարությունն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավորներ, մարզը ներկայացնող համայնքապետեր, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուներ: Համայնքի բնակչությունը նրանց դիմավորեց առատ սեղաններով, երգ ու երաժշտությամբ: Հյուրերը համտեսեցին բարիքները, իսկ ավանդական մաճառը առիթ եղավ...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013 թվականի սեպտեմբեր ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 10.10.2013

2013 թվականի սեպտեմբեր ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները 1. Գործակալությունում հունիս ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 187 ընտանիք, որից 123-ը՝ նպաստառու: 2. Նպաստի իրավունք է ունեցել 2202 ընտանիք: 3. Հրատապ օգնություն է տրվել 148 ընտանիքի: 4. Գործակալությունում հաշվառվել է 0 հաշմանդամ /ՎԱԾ/: 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 100 ընտանիքի: 6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-03-24 19:01:47