Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ավարտվել են Դալարիկի Շահումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները 02.11.2022
Ավարտվել են Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 14.6 մլն դրամ, որի 60%-ը համաֆինանսավորվել է համայնքի, իսկ 40%-ը՝ պետության կողմից: 314գծ.մ երկարությամբ՝ 1625քմ ընդհանուր մակերեսով փողոցի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվել են «Սամի» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացրել է՝ «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն:

Մարզպետն ընդունել է Բաշկորտոստանի Հանրապետության պատվիրակությանը 01.11.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետության Արտաքին տնտեսական կապերի և խորհրդարանական գործունեության նախարարի առաջին տեղակալ Լենա Իզատովայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ մարզպետը կարևորել է համագործակցություն սկսելու և զարգացնելու նպատակով կազմակերպված հանդիպումը: Էդվարդ Հովհաննիսյանը պատվիրակությանն ընդհանուր տեղեկություն է ներկայացրել Արմավիրի մարզի վերաբերյալ՝ ընդգծելով հիմնական առանձնահատկություններն...

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 31.10.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են հողաշինական խնդիրներով, սոցիալական և անձնական բնույթի հարցերով: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը տեղում քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, դրանց տրվել են համարժեք պարզաբանումներ և ներկայացվել լուծման հնարավոր տարբերակներ: Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա սույն...

Կառավարության նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր: Այն...

Տեղի է ունեցել «Ֆիզիկական ակտիվության խրախուսման միջսերնդային միջոցառում» խորագրով երկօրյա արշավ 28.10.2022
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի հետ Մյասնիկյան բնակավայրում մասնակցել է «Ֆիզիկական ակտիվության խրախուսման միջսերնդային միջոցառում» երկօրյա արշավին, որի նպատակն է իրազեկել բնակչությանը առողջ ապրելակերպի մասին, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, ամրապնդել միջսերնդային կապը: Հանրային առողջության, առողջ ապրելակերպին վերաբերող իրազեկման արշավին, որը մեկնարկել է նախորդ օրը Գետաշեն բնակավայրում և...

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը 26.10.2022
Էջմիածնի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը, ում անվանակոչել են Ավետ: Մայրիկի՝ Անժելա Եղիազարյանի խոսքով՝ ընտանիքի համար կյանքը նոր իմաստ է ստացել: Շնորհավորում ենք Կարճիկյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն: