Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը հետևել է Վանանդ բնակավայրում կառուցվող կրթահամալիրի շինարարական աշխատանքների ընթացքին 26.05.2025
Համայնքային այցերի շրջանակում մարզպետ Արգիշտի Մեխակյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վանանդ բնակավայր՝ ծանոթանալու կառուցվող կրթահամալիրի շինարարական աշխատանքների ընթացքին։ 432 սանի համար նախատեսված կրթահամալիրի կառուցման արժեքը կազմում է մոտ 2 մլրդ 740 մլն ՀՀ դրամ։ Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։ Մարզի ղեկավարը շրջել է շինհրապարակում, զրուցել շինարարական...

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը 26.05.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են վերջին շրջանում իրենց ոլորտներում իրականացված աշխատանքները։ Օրակարգով քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի...
Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցող «Վերջին դասի» ավանդական միջոցառումների շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն այցելել են մարզի տարբեր դպրոցներ և մասնակցել միջոցառումներին: Տոնական օրվա մեկնարկը տրվել է Մերձավանի, այնուհետև Թաիրովի միջնակարգ դպրոցներում։ Միջոցառումներին ներկա էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, մարզպետի...
Մայիսի 23-ին Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան «Վերջին դասի» ավանդական միջոցառումները։ Այդ կապակցությամբ՝ 12-րդ դասարանցիներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին շնորհավորելու նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ այսօր Ծիածանի միջնակարգ դպրոց էր այցելել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանու անդամները և այլ հյուրեր։...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 23.05.2025
Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր օրվա՝ դպրոցական վերջին դասի կապակցությամբ: Դուք կանգնած եք կյանքի նոր շրջափուլի առջև։ Եվ այսօր դպրոցի վերջին զանգը հնչելու է ոչ միայն որպես հրաժեշտ, այլ նաև նոր ճանապարհի մեկնարկ։ Այն ուղեկցվելու է հիշողություններով, որոնք տարիներ շարունակ ջերմացնելու են ձեր սրտերը՝ ուսուցիչների սրտաբուխ խորհուրդները, դասընկերների անկեղծ ժպիտները, և այն անհոգ պահերը, որոնք դպրոցն այսքան սիրելի են դարձրել։ Դպրոցը ձեզ տվել է առաջին գիտելիքները,...

Արագած բնակավայրում բացվեց շախմատի սենյակ ու տարեցների զբաղվածության կենտրոն 22.05.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցների հետ մասնակցել է Արագած բնակավայրում վերանորոգված և կահավորված շախմատի սենյակի ու տարեցների զբաղվածության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Սենյակի վերանորոգումն ու կահավորումն իրականացվել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։ Վերանորոգման աշխատանքներին ներգրավված են եղել կամավորներ աշխարհի տարբեր երկրներից՝ նպաստելով համայնքի...


