Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը  հանդիպում է ունեցել համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ

Մարզպետը հանդիպում է ունեցել համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ 13.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել մարզում համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների և համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել ծրագրերի ժամկետներին և հետագա աշխատանքների կազմակերպանը վերաբերող մանրամասներ: Անընդունելի համարելով շինաշխատանքների կատարման դանդաղ ընթացքը և ավարտական փաստաթղթերի ոչ լիարժեք ապահովման գործընթացը՝ մարզպետն առաջարկել է վերանայել ընհանուր գործելաոճը, իսկ...

Մարզպետն ընդունել է լիտվական պատվիրակությանը

Մարզպետն ընդունել է լիտվական պատվիրակությանը 13.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Վիսագինասի քաղաքապետ Էռլանդուս Գալագուզին: Հյուրերին ուղեկցել են Լիտվայում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը: Ողջունելով Լիտվայի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը: Նա...

Մարզպետի տեղակալը Քարակերտ բնակավայրում ծանոթացել է ԵԸԾ կենտրոնի կառուցման աշխատանքներին

Մարզպետի տեղակալը Քարակերտ բնակավայրում ծանոթացել է ԵԸԾ կենտրոնի կառուցման աշխատանքներին 13.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Բաղրամյան միավորված համայնքի Քարակերտ բնակավայր՝ ծանոթանալու մանկապարտեզի մասնաշենքում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ֆինանսավորմամբ մեկնարկած Երեխայի և ընտանիքի ծառայությունների (ԵԸԾ) կենտրոնի կառուցման աշխատանքներին: Կենտրոնը երկրորդն է լինելու Արմավիրի մարզում, որտեղ կմատուցվի լոգոպեդի, հոգեբանի, սոցիալական աշխատողի ծառայություններ և...

Մարզպետն ընդունել է Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Մարզպետն ընդունել է Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին 10.06.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով հյուրին և շնորհավորելով երկու բարեկամ պետությունների միջև հաստատված 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների կապակցությամբ՝ մարզպետը փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերություններին նորանոր զարգացումներ է ցանկացել: Էդվարդ Հովհաննիսյանն ընդհանուր տեղեկություն է ներկայացրել դեսպանին մարզի վերաբերյալ,...

Կկազմակերպվեն ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները

Կկազմակերպվեն ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները 09.06.2022

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում ի թիվս օրակարգային այլ հարցերի՝ քննարկվել է նաև մթերման վարկերի ներքո պետական երաշխիքների տրամադրմանն առնչվող հարցը, որի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ սույն թվականի ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել մարզում խաղողի մթերում իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ, քննարկել մթերման նախատեսվող ծավալները՝ կարիքի գնահատում իրականացնելու նպատակով: Մարզպետը միաժամանակ տեղեկացրել է, որ մթերող ընկերությունները հաշվետու տարում...

Մարզպետն այցելել է Բաղրամյան համայնքի  Վանանդ  բնակավայր

Մարզպետն այցելել է Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայր 08.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայր: Այցի շրջանակում մարզպետը նախ հանդիպում է ունեցել համայնքային իշխանության ներկայացուցիչների և բնակչության հետ, քննարկել գյուղատնտեության ապահովագրությանը, բնակավայրում նախատեսվող ասֆալտապատման ծրագրին և դպրոցին կից մանկապարտեզի վերաբացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև հակակարկտային կայանների արդյունավետ գործարկմանը: Նշվել է, որ բնակավայրում 17 կայան է տեղակայված, որոնց լիարժեք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:08:11