Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ում նոր ծրագիր է մեկնարկել 03.06.2022
«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ում նոր ծրագրի մեկնարկ է տրվել, որի շրջանակում Արմավիրի մարզից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների երեխաներն անվճար ատամնաբուժական և լոգոպեդի ծառայություններ կստանան: Ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիպմանը ներկա է գտնվել Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, Մայր Աթոռից ձեռնարկի իրագործմանն իր օրհնությունն է բերել նաև Տեր Պարույր քահանա Ավետիսյանը: Կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանը...

Մարզպետարանին ուղղված դիմումներն էլեկտրոնային տաբերակով ուղարկելու վերաբերյալ 02.06.2022
Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ մարզպետարանին ուղղված դիմումներն այսուհետ պետք է ուղարկել https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին կամ armavir.qartughar@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին: Քաղաքացու դիմումի կամ որևէ այլ գրության մեջ անպայման պետք է նշել տվյալ քաղաքացու էլեկտրոնային փոստի հասցեն՝ նամակի հետադարձ կապը և մարզպետարան-քաղաքացի փաստաթղթաշրջանառությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Մարզպետն Առատաշեն բնակավայրում մասնակցել է մանկապարտեզի վերաբացմանը 02.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Արաքս համայնք և Առատաշեն բնակավայրում մասնակցել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքի բացմանը: Մինչ մանկապարտեզ այցելելը, մարզպետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված առատաշենցի Հարություն Անդրեասյանի, Սարգիս Հարությունյանի և Սևան Ղազարյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել հերոս հայորդիների հիշատակին: Լինելով...

Այսօր մեր իրականության ամենագեղեցիկ և ուրախ տոներից մեկն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օրն ազդակ է բոլոր մարդկանց, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: Սիրենք ու անհոգ մանկություն ապահովենք մեր երեխաներին, մեր կյանքի շարունակականությունն ապահովող ապագա բժիշկներին, ֆիզիկոսներին ու քիմիկոսներին, ծրագրավորողներին ու ճարտարապետներին, իրավաբաններին ու պատմաբաններին, լրագրողներին ու պարզապես...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Զարթոնք բնակավայր 31.05.2022
Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Զարթոնք բնակավայր, հետևել պետական աջակցության ևհամաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Մարզպետը նախ ծանոթացել է պետբյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, քննարկել դրանց...

Մարզպետը ներկա է գտնվել խաղաղության և հայրենասիրության խորագրեր կրող դպրոցական միջոցառումների 30.05.2022
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում այսօր ներկա է գտնվել «Խաղաղություն աշխարհին» խորագիրը կրող տարրական դասարանների տարեվերջյան միջոցառմանը, որին կրթօջախի սաները ներկայացրել են խաղաղության դերն ու նշանակությունը՝ միաժամանակ ոգեկոչելով Արցախյան պատերազմում զոհված արմավիրցի հերոսների հիշատակը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով այն կազմակերպելու գաղափարը՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ խաղաղությունը մարդկության գոյության առաջնային...