Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.05.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին մասնավորապես դիմել են առողջապահության ոլորտին, աշխատանքով ապահովման և հողային հարաբերություններին առնչվող հարցերով, որոնք տեղում քննարկվել և ներկայացվել են ոլորտային պատասխանատուներին՝ հնարավոր լուծում ապահովելու նպատակով: Տեղեկացնենք, որ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա սույն թվականի հունիսի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2022
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Մեծ հպարտությամբ և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ: Հայ ժողովուրդը մշտապես արժևորել է 1918 թվականի պատմական իրադարձությունները՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի փառահեղ հերոսամարտերը և Առաջին Հանրապետության ծնունդը, ոգեկոչել ճակատագրական հաղթանակները կերտած հերոսներին: Եվ հենց այդ բախտորոշ իրողությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և...

Մարզպետը Նորավանում ներկա է գտնվել Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի բացմանը 27.05.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Նորավան բնակավայր, ներկա գտնվել համայնքապետարանի հարևանությամբ Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի բացմանը, հարգանքի տուրք մատուցել անմահացած հերոսների հիշատակին: Հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած քաջերի հավերժ ներկայությունն ամրագրող հուշարձանի կառուցումն իրականացվել է համայնք-պետություն համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով՝ 8.07 մլն դրամ ընդհանուր արժեքով: Պետական բյուջեից տրամադրվող...

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Անաստաս Միկոյանի անվան Արմավիրի սահմանապահ ջոկատի կազմավորման 98-րդ և Ռուսաստանի Դաշնության Սահմանապահների օրվա 104-րդ ամյակների կապակցությամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը զորամասի հրամանատարական կազմի, մարզային իշխանության մի խումբ ներկայացուցիչների և հյուրերի հետ Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր ներկա է գտնվել տոնական օրերին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ռուսաստանի Դաշնության Սահմանապահների օրվա...

Սկսվել է Արմավիրի մարզի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերից 2-ի իրականացման մրցութային գործընթացը 26.05.2022
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Արմավիրի մարզում սկսվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերից երկուսի իրականացման մրցութային գործընթացը: Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել (պայմանով) հետևյալ ծրագրերը՝ «Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Տիգրան Մեծի և Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոցների մայթերի հիմնանորոգում» ծրագիրը՝ 181.0 մլն դրամ...

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտվել է Արևաշատի մանկապարտեզի կառուցումը 20.05.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտվել է Արևաշատի մանկապարտեզի կառուցումը: 20 տարի դադարից հետո բնակավայրն ունի մեկհարկանի, բոլոր հարմարություններով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար: 114 մլն 393,56 հազար դրամ պայմանագրային արժեքով մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով՝ 2020-2022 թվականների կտրվածքով և կողմերի 50 տոկոս մասնակցությամբ: Ծրագրի իրականացումն ապահովել է «Վիլլաշին» շինարարական ընկերությունը:...