Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բաց դռների օր Էջմիածնի բժշկական կենտրոնում 08.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն՝ հայտարարված բաց դռների օրվա շրջանակում անոթային վիրաբույժների կողմից մարզի բնակչությանը մատուցվող ծառայություններին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետարանի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված անվճար ընդունելությունն իրականացրել են անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանը և անոթային վիրաբույժ Էդգար Աբրահամյանը: Միջոցառման...

Կնորոգվեն Էջմիածին-Արմավիր 26.8 կմ ճանապարհահատվածի աջ և ձախ գոտիները 07.07.2022
ՀՀ կառավարության որոշմամբ այսօր վերաբաշխում է կատարվել ՀՀ պետական բյուջեում՝ 3 խոշոր բլոկներով ծրագրերի իրականացման համար: Համապատասխան որոշման առաջին բաղադրիչով կնորոգվեն մոտ 146.7 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ, այդ թվում՝ Էջմիածին-Արմավիր 26.8 կմ ճանապարհահատվածը: Ծրագրի արդյունքում կապահովվի ավտոմոբիլային ճանապարհների երկարակեցությունը։

Մեկնարկել է Բաղրամյան համայնքի 7 սուբվենցիոն ծրագրերից 3-ի իրականացման մրցութային գործընթացը 06.07.2022
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսվել և ընթացքի մեջ է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 7 սուբվենցիոն ծրագրերից 3-ի իրականացման մրցութային գործընթացը: Սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել. 1) «Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մշակույթի տան տանիքի վրա արևային համակարգի տեղադրման և Երվանդաշատ բնակավայրի մշակույթի տան տանիքին 25...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2022
Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: Անկախության վերականգնումից հետո Սահմանադրության ընդունումը կարևորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության բնույթը: Օրինականության խորհրդանիշ հանդիսացող Մայր օրենքում ներառված են Հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, մարդու և քաղաքացու...

Արմավիրի մարզից 200 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում 04.07.2022
Հուլիսի 1-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա պետական ծրագիրը` երկու հերթափոխով, 20 օրով: Արմավիրի մարզից ծրագրում ընդգրկված է 7-13 տարեկան 200 երեխա: Ծրագրի շրջանակում հուլիսի 1-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում Հանքավանի տարբեր ճամբարներում կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհա¬զորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները: Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար...

Ծնողազուրկ և 44-օրյա պատերազմում զոհվածների 20 երեխա մեկնել է 17-օրյա ամառային հանգստի 01.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ՝ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը Հանքավանի «Արագած» ճամբարում հուլիսի 1-17-ը կազմակերպելու է 10-15 տարեկան ծնողազուրկ և 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաների հանգիստը: Այսօր շահառու խմբի 20 երեխա և նրանց հետ աշխատող մեկ մանկավարժ 17-օրյա հանգստի մեկնեց Հանքավանի «Արագած» ճամբար:


