Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետը Սահմանապահի օրվան ընդառաջ շնորհավորել է ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարին

ՀՀ Արմավիրի մարզպետը Սահմանապահի օրվան ընդառաջ շնորհավորել է ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարին 26.05.2020

Շնորհավորանքի խոսքում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն Վլասով, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Սահմանապահի օրվա կապակցությամբ: Սահմանապահների ամենօրյա պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեր Հայրենիքի սահմանները լուրջ խոչընդոտ են դարձել ահաբեկիչների, ապօրինի միգրանտների և մաքսանենգների համար: Վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահները միշտ առանձնացել են սերտ և արդյունավետ համագործակցությամբ, փոխըմբռնմամբ և փոխաջակցությամբ, որոնք կարևոր ցուցանիշներ են...

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով 26.05.2020

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կգազաֆիկացվեն Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 6 մլն 868 հազարական դրամ: Համայնքի նշված տարածքն այս պահին ունի շուրջ 100 տնամերձ հողամաս, ավելի քան 25 նորակառույց տուն և 150 շահառու: Կարևոր է այն...

Ի գիտություն 2020-2021 ուսումնական տարվա առաջին կուրսեցիներին

Ի գիտություն 2020-2021 ուսումնական տարվա առաջին կուրսեցիներին 26.05.2020

Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր. ա) ընդունվել են․  ԵՊՀ-...

Կողբավան համայնքը սուբվենցիոն ծրագրով գյուղտեխնիկա և կցորդ սարքեր ձեռք կբերի

Կողբավան համայնքը սուբվենցիոն ծրագրով գյուղտեխնիկա և կցորդ սարքեր ձեռք կբերի 25.05.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության է արժանացել Կողբավան համայնքում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ իրականացման համար գյուղտեխնիկայի, տարբեր գործիքների և կցորդ մեքենաների ձեռքբերման ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 990.0 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 9 մլն 445.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 544.5 հազ. դրամ:...

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն հայտ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն հայտ 25.05.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն հայտ: Հաստատված ծրագրային հայտերի շրջանակում սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն հետևյալ համայնքներում. Արտիմետ համայնքի Րաֆֆու և Բակունց փողոցների գազիֆիկացում Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 715 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին 23.05.2020

Սիրելի շրջանավարտներ, Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառության ավարտի կապակցությամբ: Ոչ սովորական և արարողակարգային դարձած պայմաններում դուք հրաժեշտ եք տալիս ձեզ հարազատ դարձած դպրոցին` թևակոխելով կյանքի նոր շրջափուլ: Անկախ ստեղծված իրավիճակից` ես ցանկանում եմ, որ դուք կարևորեք և ըստ արժանավույն օգտագործեք այն գիտելիքը, որը ստացել եք դպրոցում: Հավատացած եղեք, որ ձեր մտավոր ներուժն է դառնալու այն հաղթաթուղթը, որով բացելու եք դեպի հաջողություններ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08