Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում՝ շահառու խմբերին վերականգնողական օգնության տրամադրմանը վերաբերող հարցերի շուրջ

Հանդիպում՝ շահառու խմբերին վերականգնողական օգնության տրամադրմանը վերաբերող հարցերի շուրջ 22.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը շահառու խմբերին վերականգնողական օգնության տրամադրմանը վերաբերող հարցերի շուրջ փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով մարզպետարանում այսօր հանդիպում է ունեցել «ՊԼԱՆԱՏԱ ՍԱՆԱ» հոդերի և ոտնաթաթերի առողջության և մարզային սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների պատասխանատուների, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամների և բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Բուժաշխատողների օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Բուժաշխատողների օրվա առթիվ 21.06.2022

Արմավիրի մարզը ներկայացնող բժշկական հաստատությունների հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Սա այն մասնագիտությունն է, որն ի զորու է հրաշքներ գործել, ընդհուպ մինչև երկրորդ կյանք պարգևել մարդուն։ Եվ բոլոր ժամանակներում կոչումով բժշկին բնորոշ է եղել կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումն աշխատանքի և մարդկային կյանքի հանդեպ: Օգտվելով առիթից՝ առանձնահատուկ...

Մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվել է Վաղարշապատի հիվանդանոցի երկարամյա սրտաբան Նաիրա Եղիազարյանը

Մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվել է Վաղարշապատի հիվանդանոցի երկարամյա սրտաբան Նաիրա Եղիազարյանը 21.06.2022

Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Վաղարշապատի հիվանդանոցի երկարամյա սրտաբան, այժմ վաստակած հանգստի մեջ գտնվող Նաիրա Եղիազարյանին, շնորհավորել վերջինիս մասնագիտական տոնի առթիվ և Արմավիրի մարզի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, բարեխիղճ աշխատանքի և բնակչության առողջության պահպանման գործում ունեցած կարևոր դերակատարման համար   շնորհակալագիր հանձնել: 

«Գագարինի համաստեղություն» խորագիրը կրող 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին հաջողություն են գրանցել նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները

«Գագարինի համաստեղություն» խորագիրը կրող 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին հաջողություն են գրանցել նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները 21.06.2022

ՌԴ Սարատով քաղաքում անցկացված «Գագարինի համաստեղություն» խորագիրը կրող 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել նաև «Արմավիրի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Գեղարվեստի բաժնի» տաղանդաշատ սաները: «Գեղանկարչություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Վարդան Թովմասյանը և Լիանա Մովսիսյանն արժանացել են 1-ին և 2-րդ կարգի մրցանակների: Հայի յուրահատուկ մտածելակերպն ու ձեռագիրը միշտ իր առանձնահատուկ տեղն է...

Արմավիրի մարզի Արագած համայնքում նոր ջրամբար է կառուցվում

Արմավիրի մարզի Արագած համայնքում նոր ջրամբար է կառուցվում 17.06.2022

Արմավիրի մարզի Արագած համայնքում 55 000 քմ մակերեսով նոր ջրամբար է կառուցվում: Շինարարական աշխատանքները կատարում է Salute CO ընկերությունը, որը Հայաստանում ջրամբարներ է կառուցում տարբեր ընկերությունների համար։  

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ 15.06.2022

Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ` մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները փոխմարզպետին մասնավորապես դիմել են սոցիալական խնդիրներին, ապօրինի շինարարության և հողային հարաբերություններին առնչվող հարցերով, որոնք տեղում քննարկվել և ներկայացվել են ոլորտային պատասխանատուներին՝ հնարավոր լուծում ապահովելու նպատակով: Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-18 18:06:40