Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի հետ այսօր այցելել է Արաքս բնակավայր, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Արցախյան 1-ին և 44-օրյա պատերազմներում զոհված հերոսների հիշատակին, որից հետո Արաքսի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է «Քաջերի անմահությունն է մահը» խորագիրը կրող միջոցառմանը: Թեժ մարտերում քաջաբար ընկած արաքսեցի երկվորյակ եղբայրների՝ Արմեն և Ռուբեն Շահինյանների ու...

Միասին մաքրենք մեր մարզը աղբից. համապետական շաբաթօրյակին ընդառաջ 28.04.2022
Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, պետական և մասնավոր հաստատությունների հարգելի ներկայացուցիչներ, Ինչպես արդեն տեղեկացվել է, ապրիլի 30-ին նախատեսված է համապետական շաբաթօրյակ, որի շրջանակում ակնկալվում է յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցությունը: Շաբաթօրյակին ընդառաջ՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հանձնարարությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն՝ համայնքներում հստակեցվել են աշխատանքային ծրագրերը, սահմանազատվել են...
Ավարտական փուլում են գտնվում Տանձուտ համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները։ Ծրագրի արժեքը՝ 38.6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50%` 19.3 մլն դրամ, համայնքի մասնակցությունը 50%` 19.3 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 35.7 մլն դրամ։ Կապալառու կազմակերպությունը՝ «Խլղաթյան Շին» ՍՊԸ, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ։...

Էդվարդ Հովհաննիսյանը մասնակցել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը 26.04.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցում այսօր ներկա է գտնվել Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը: Հոբելյանական միջոցառման ընթացքում կրթօջախի աշակերտները հանդես են եկել տոնական երգ ու պարով, չարենցյան ասմունքով և թատերական ներկայացումներով: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը խոսել է Չարենցի մասին, ով, լինելով խորապես...

Խորհրդակցություն՝ մարզի մթերող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ 25.04.2022
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել մարզի մթերող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, որի նպատակն է եղել անձամբ ճանաչել նրանց, ստեղծել համագործակցության ավելի ինտենսիվ հարթակ՝ տիրապետելու ոլորտին վերաբերող տեղեկատվությանը, առկա խնդիրներին ու անելիքներին: Ողջունելով ներկաներին՝ մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, որի հիմնական նպատակը...
Արմավիրի մարզի Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա է գտնվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: «Հիշատակի ղողանջներ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթի սկիզբն ազդարարվել է հյուրերին աղ ու հացով դիմավորելով, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են...


