Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել  Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա  առաջին նիստը

Տեղի է ունեցել Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը 30.01.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, աշխատակիցները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և համայնքների ղեկավարները: Մինչ օրակարգային հարցերին...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.01.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 3 բնակիչ, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են սպանդանոց կառուցելու հարցով, ինչպես նաև աշխատանքով ապահովելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Քաղաքացիների ներկայացրած հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են...

Պարտադիր սպանդանոցային մորթին ուղղված գործընթացն Արմավիրի մարզում

Պարտադիր սպանդանոցային մորթին ուղղված գործընթացն Արմավիրի մարզում 29.01.2020

Պարտադիր սպանդանոցային մորթի իրականացմանն ուղղված գործընթացը շարունակվում է գտնվել մարզային իշխանության ամենօրյա ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը մարզում իրականացնելու, մասնավորապես` կենդանիների սպանդանոցային մորթը մարզի տարածքում պարտադիր ապահովելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը մի շարք հանդիպումներ են ունեցել...

Մարզպետն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառումներին

Մարզպետն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառումներին 29.01.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Ազգային ժողովի պատգամավորների, Կառավարության և Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Արարատ քաղաքում այսօր մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին: Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա քաղաքի մշակույթի տանը մասնակցել Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Հավելենք, որ տոնական օրվա...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 28.01.2020

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ: Արդեն 28-րդ տարին է հայ ազգը մեծ հպարտությամբ և հոգու խնդությամբ տոնում է իր ազգային անվտանգության ու կայունության երաշխավորի` Հայոց հաղթանակած բանակի տարեդարձը: Այս տարիների ընթացքում մեր բանակը գործով է ապացուցել իր մարտունակությունը` վստահորեն և պատվով կատարելով իր առջև դրված խնդիրներն ու դառնալով մեր հավաքական ուժի և միասնության խորհրդանիշը, մեր...

Ի գիտություն

Ի գիտություն 24.01.2020

2020 թվականի հունվարի 30-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա  առաջին նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:23:38