Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Մայրության տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Մայրության տոնի առթիվ 07.04.2025

Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Մայրը նվիրումի, բարության, հավատարմության, անսահման սիրո և հոգատարության խորհրդանիշն է։ Պատահական չէ, որ այս գեղեցիկ օրը համընկնում է նաև Սուրբ Աստվածածնի Ավետման օրվա հետ։ Հայ կինը, մայրը պատմության բոլոր էջերում հանդես է եկել, որպես հայրենանվեր և անձնազոհ կերպար՝ դաստիարակելով հայրենասեր սերունդներ։ Նա, պահպանելով ազգային դիմագիծը, սերնդեսերունդ փոխանցել է հայի ու հայկականության...

Արգիշտի Մեխակյանն այցելել է Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր

Արգիշտի Մեխակյանն այցելել է Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր 07.04.2025

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Ակնաշեն բնակավայր՝ ծանոթանալու պետական ծրագրի շրջանակներում կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին։ Շուրջ 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 280 մլն ՀՀ դրամ։ Պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Շրջայցի ընթացքում մարզի...

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունն այս անգամ Արմավիրի մարզում էր

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունն այս անգամ Արմավիրի մարզում էր 05.04.2025

Այսօր Արմավիրի Մշակույթի տանը կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որի ընթացքում շուրջ 350 կրթարշավի գաղափարակիցներ բացառիկ հնարավորություն ունեին մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի` կրթվելու կարևորությանն ու դրա կախադրական ուժի մասին պատմող ոգեշնչող բանախոսություններին: Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց և իր բանախոսությամբ հանդես եկավ տիկին Աննա Հակոբյանը։ Նա ներկայացրեց...

Խորոնք բնակավայրում ևս բացվեց մանկապարտեզ

Խորոնք բնակավայրում ևս բացվեց մանկապարտեզ 04.04.2025

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի, Արաքսի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, համայնքի բնակիչներ, հյուրեր։ Մարզպետը ողջունել է ներկաներին, շնորհավորել մանկապարտեզի բացման առթիվ՝ նշելով, որ այն շատ կարևոր նշանակություն ունի երեխաների կրթության ու դաստիարակության գործում։ Նա ընդգծել է, որ Խորոնքի մանկապարտեզը 2025 թվականին Արմավիրի մարզում բացված...

Կրթաթոշակի մրցույթ` 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար

Կրթաթոշակի մրցույթ` 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար 04.04.2025

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2025թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ: Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը...

Տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլերը

Տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլերը 04.04.2025

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մարզադպրոցում ապրիլի 3-ին և 4-ին անցկացվել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Արմավիրի մարզային փուլերը, որին մասնակցել են համայնքային փուլում 1-3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը: Մարզային փուլում 5-9-րդ դասարանների տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է «Քարակերտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ տեղը՝ «Հացիկի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, իսկ 3-րդ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-23 17:25:40