Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խորոնք համայնքում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները սկսվել են 23.09.2020
Խորոնք համայնքում սուբվենցիոն ծրագրերի ասֆալտապատման բաղադրիչով սկսվել են Մովսես Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 61 մլն 503.6 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից ծրագրի համար տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 27 մլն 676.6 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 33 մլն 827 հազ. դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կասֆալտապատվի 1460 մ ճանապարհ, կիրականացվի երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պետ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում այսօր մասնակցել է մտավոր խնդիրներ ունեցող 18-65 տարեկան շուրջ 40 անձի համար ինքնաիրացման լիարժեք հնարավորություն ընձեռելու ծրագրի շրջանակում հիմնանորոգված կենտրոնի բացմանը: Ինչպես տեղեկացրել էինք, 2020 թ. մայիսի 15-ին...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Անկախության օրվա առթիվ 21.09.2020
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ: Տարեթվեր կան, որ ստեղծվում են ժամանակի պահանջով ու հրամայականով և հավերժանում են դարերի ու սերունդների համար: Հայ ժողովրդի պատմական կենսագրության մեջ բացառիկ կարևոր և որպես շրջադարձային իրողություն կմնա 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, երբ համայն հայությունը վերահաստատեց ազատ ու անկախ երկրում ապրելու իր կամքն ու վճռականությունը: Եվ այս...

ՀՀ Արմավիրի մարզպետ /Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների, համայնքապետերի, Իջևանի և Պռոշյանի գինու-կոնյակի գործարանների Արմավիրի մասնաճյուղերի պատասխանատուների հետ Արարատի մարզի Մխչյան համայնքի «ԱՐԱՐԱՏ ՖՐՈՒԹՍ» գյուղմթերքի նորաբաց շուկայում այսօր մասնակցել է «ԲԵՐՔԻ ՏՈՆ» ցուցահանդես-փառատոնին: Միջոցառման շրջանակներում Արմավիրի մարզի կողմից բացվել է գյուղմթերքի վաճառքի 5, իսկ ցուցահանդեսի` 2 տաղավար` լի բերք ու բարիքով, ազգային խոհանոցի...

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին 18.09.2020
ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Վահե Դավթյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների և մարզային գործընկերների հետ մասնակցել է COVID19-ի դեմ պայքարում Հայաստանի ջանքերին աջակցելու նպատակով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից հատկացված բժշկական պարագաների փոխանցման և ընդունման արարողությանը։ Աջակցության ծրագրի շրջանակում Արմավիրի մարզպետարանին հատկացված անհատական պաշտպանիչ միջոցներն ու արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրերը կփոխանցվեն...

Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները մեկնարկել են 17.09.2020
Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. Պարույ Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները շուտով կասֆալտապատվեն: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 59 մլն 110.9 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` 50%: Նախատեսվող 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ կապահովվեն Քարակերտ և հարակից համայնքների բնակչության, հյուրերի...