Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Ոսկեհատ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Ոսկեհատ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 01.08.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ոսկեհատ համայնքում սկսվել են փոխոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 10 մլն 421 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 5 մլն 210 հազարական դրամ է: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37...

Գրիբոյեդով համայնքում ընթանում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիբոյեդով համայնքում ընթանում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 31.07.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գրբոյեդով համայնքում լայն թափով ընթանում են Չարենցի փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Միջպետական նշանակության ճանապարհն ասֆալտապատվել է 1970-ականներին և երբևէ չի վերանորոգվել: Տարիներ շարունակ այս ճանապարհով են հարակից շուկա իրենց բերքը տեղափոխել հարևան 6 համայնքի բնակիչները, որի արդյունքում պտուղ-բանջարեղենը կորցրել է ապրանքային տեսքը: Գրիբոյեդով և հարևան համայնքների բնակիչների` նշված ճանապարհը բարեկարգ տեսնելու տարիների երազանքը շաբաթներ անց...

 Մարզպետն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի պատասխանատուներին

Մարզպետն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի պատասխանատուներին 29.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանին և կազմակերպության տարծաշրջանային համագործակցության և համայնքային ներազդեցության տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանին: Հիմնադրամի պատասխանատուները մարզպետին են ներկայացրել կազմակերպության 5-ամյա գործունեության ընթացքում Արմավիրի մարզի 15 դպրոցում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ իրենց առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման...

 Բաղրամյան համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Բաղրամյան համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 25.07.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բաղրամյանի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում մեկնարկել են Արցախի փողոցի 39/1 բազմաբնակարան քառահարկ շենքի նորոգման աշխատանքները։ Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 9 մլն 581 հազար դրամ է։ Բազմաբնակարան քառահարկ շենքի նորոգման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 4 մլն 790 հազարական դրամ է: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 25.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 2 քաղաքացի, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:  Քաղաքացիները մարզպետին դիմել են փաստաբանով ապահովելու, սեփական արտադրության մթերմանը օգնելու խնդրանքով և ալիմենտի վճարման հետ կապված խնդիրների առնչությամբ: Լսելով քաղաքացիների կողմից հնչեցված հարցերը՝ Մարզպետ...

Արևաշատ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Արևաշատ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 25.07.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արևաշատ համայնքում մեկնարկել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 6 մլն 820 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 2 մլն 46 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 4 մլն 774 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:04:57