Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեք դպրոցում ավարտվել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով պայմանների ապահովում» ծրագրով նախատեսված շինաշխատանքները

Երեք դպրոցում ավարտվել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով պայմանների ապահովում» ծրագրով նախատեսված շինաշխատանքները 08.12.2020

«Արմավիրի Ա. Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց», «Սարդարապատի միջնակարգ դպրոց» և «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում ավարտվել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով պայմանների ապահովում» ծրագրով նախատեսված շինաշխատանքները` ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ: Հիշեցնենք, որ նշված ծրագրում Արմավիրի մարզից ընդգրկված է ևս 3 դպրոց` «Արմավիրի N6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը...

Հարգանքի տուրք՝ աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, մարզպետարանի և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների հետ միասին այսօր ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանին օգնության շտապող, սակայն Զվարթնոց օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարված օդանավի անձնակազմի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ինչպես հիշում...

Արազափ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները

Արազափ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները 07.12.2020

Արազափ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները. միջնաժամկետ հատվածում լուծվել է 230 հա հողատարածքի ոռոգման խնդիր, վերացվել է կրկնակի աղակալման վտանգը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 28 մլն 067.23 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը եղել է 70%` 19 մլն 647.06 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 8 մլն 420.17 հազ. դրամ: Արազափի հիմնական ջրատարը կառուցվել է 1980-ական թվականներին և...

Ավարտվել են Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհի` Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատման աշխատանքները

Ավարտվել են Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհի` Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատման աշխատանքները 06.12.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհի` Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատման աշխատանքները` անվտանգ երթևեկ ապահովելով համայնքի բնակիչների և վարորդների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 20 մլն 363.24 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 45%` 9 մլն 163.46 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 199.78 հազ. դրամ: 270 գծմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար ապահովվել է 100 մմ...

Ջրառատ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Ջրառատ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները 06.12.2020

Ավարտվել են Ջրառատ համայնքում 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. վերակառուցվել է 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան տանիքը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 9 մլն 050.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 30% է` 2 մլն 715.207 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 6 մլն 335.483 հազ. դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում քայքայված, անմխիթար վիճակում գտնվող...

Քարակերտ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները

Քարակերտ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները 04.12.2020

Քարակերտ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները. ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 59 մլն 110.9 հազար դրամ`պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Իրականացված 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ են ապահովվել Քարակերտ և հարակից համայնքների բնակչության, հյուրերի ու վարորդների համար, մեծացել է նաև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 18:00:45