Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում այսօր մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը: Ողջունելով ներկաներին և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ոստիկանության համակարգի աշխատակիցներին, վետերաններին` մարզպետն ընդգծել է Ոստիկանության` որպես պետական կարևոր համակարգի բացառիկ դերակատարումը երկրի անվտանգության, հասարակական կարգի պահպանման և ժողովրդի պաշտպանվածության տեսանկյունից` նշելով, որ ոստիկաններն արժանապատվորեն և լիարժեք կերպով են իրականացնում իրենց պատասխանատու առաքելությունը: Ամփոփելով իր խոսքը` նա ոստիկանության համակարգի աշխատակիցներին մաղթել է անվտանգ ծառայություն, քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի: Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ պատվոգրերով է պարգևատրել համակարգի մի խումբ աշխատակիցների` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում անբասիր ծառայության և Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերից 3-ն արդեն հավանության են արժանացել 17.04.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արմավիրի մարզի 3 սուբվենցիոն ծրագրեր, մասնավորապես․ Նորավան համայնքի 5-րդ փողոցի 29/1 հասցեում գտնվող համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 549.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 30%` 6 մլն 764.7 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 70%` 15 մլն 784.3 հազար դրամ: Դաշտ համայնքում սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի՝ տրակտորի օգտագործման համար գործիքների ձեռքբերում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4 մլն 915.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 39%՝ 1 մլն 915.0 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 61%` 3 մլն դրամ: Երվանդաշատ համայնքի կուլտուրայի շենքի երկրորդ հարկի մի մասի վերակառուցում մանկապարտեզի: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 882.52 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 65%՝ 17 մլն 473.64 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 35%` 9 մլն 408.88 հազար դրամ:

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2020
Հարգելի ոստիկաններ, Ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Դուք ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով անմնացորդ ծառայում եք մեր պետությանն ու ժողովրդին, հասարակության անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության գործին: Հատկապես այս դժվարին օրերին անուրանալի է ձեր պատասխանատու և մարդակենտրոն ծառայությունը, որը միայն գովեստի և բարձր գնահատանքի է արժանի: Աներկբա կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի դեմս ոստիկանության, ունի կայացած և ամուր պետական կառույց, որն արժանապատվորեն և լիարժեք իրականացնում է իր առաքելությունը: Սիրելի ոստիկաններ, կրկին շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ անվտանգ ծառայություն, քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետոթյան և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի: Ամենայն հարգանքով՝ Հ. Մաթևոսյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման Արմավիրի մարզի հագելի շահառուներ, Խնդրում ենք պետական օժանդակության 9-րդ ծրագրի շրջանակներում հարցեր և տեխնիկական բնույթի խնդիրներ ունենալու դեպքում դիմել Արմավիրի մարզպետարանի առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ` հետևյալ հեռախոսահամարներով. -Արմավիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն Հեռ.`0237 2 29 46 -Վաղարշապատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն Հեռ.`0231 4 58 98 -Բաղրամյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության Հեռ.`077 11 66 44 ————————— ՀԻՇԵՑՈՒՄ Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ գումարի չափով: Միջոցառման շահառու են ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Մինչև մայիսի 14-ը երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը 15.04.2020
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, ինչպես արդեն տեղեկացել եք, ՀՀ կառավարության սույն թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ երկարաձգվել է մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը` մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ մեր բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Այդուհանդերձ, կառավարության կողմից առանձնացվել են ոլորտներ, որտեղ ամբողջությամբ թույլատրվում է գործունեությունը...

56 համակարգչային տեխնիկա` Արմավիրի մարզի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին 07.04.2020
ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 56-ը հատկացվել է Արմավիրի մարզպետարանին: ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ` ստացված տեխնիկան ժամանակավոր շահագործման կտրամադրվի բազմազավակ և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքներին, մասնավորապես. քաղաքային համայնքների 5 և ավել երեխա ունեցող ընտանիքներին, գյուղական համայնքների 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին: Ստեղծված...