Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր գյուղական համայնքի կենտրոնի բարեկարգման աշխատանքները սկսվել են

Արմավիր գյուղական համայնքի կենտրոնի բարեկարգման աշխատանքները սկսվել են 04.09.2020

Սկսվել են Արմավիր գյուղական համայնքի կենտրոնի բարեկարգման աշխատանքները. սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում արմավիրցիներն ու համայնքի հյուրերը շուտով կունենան ժամանցի կազմակերպման ու անցկացման հաճելի միջավայր: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 241.13 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 3 մլն 372.34 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 7 մլն 868.79 հազար դրամ: Ծրագրով նախատեսաված աշխատանքների շրջանակներում...

Մարզպետը մասնակցել է ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարար վարչությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը

Մարզպետը մասնակցել է ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարար վարչությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը 04.09.2020

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարար վարչություն` մասնակցելու օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Մասնագիտական օրվա առթիվ շնորհավորելով մարզային փրկարար վարչության աշխատակիցներին` մարզպետն ընդգծել է, որ նրանք իրենց սրտացավ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ մեծ ծառայություն են մատուցում մեր երկրին ու ժողովրդին` հաճախ վտանգելով սեփական կյանքը: «Դուք միշտ բոլորիս հետ եք,...

Մեծամոր քաղաքային համայնքում մեկնարկել են երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված շինաշխատանքները

Մեծամոր քաղաքային համայնքում մեկնարկել են երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված շինաշխատանքները 03.09.2020

Մեծամոր քաղաքային համայնքում մեկնարկել են երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված շինաշխատանքները. հիմնանորոգվում է համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը: Տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 27 մլն 479.1 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 13 մլն 739.55 հազարական դրամ: Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում գտնվող բազմաբնակարան 5 հարկանի շենքը կառուցվել և շահագործման է հանձնվել 1973-1976...

Զարթոնք համայնքում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Զարթոնք համայնքում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները 03.09.2020

Զարթոնք համայնքում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները. 16 տարի տևած դադարից հետո զարթոնքցի փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան: Մանկապարտեզը կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 99 մլն 776.08 հազ. դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կկառուցվի մեկհարկանի տիպային շինություն` 75 երեխայի համար: Մանկապարտեզը կունենա 3 հարմարավետ խաղասենյակ, 3...

Հրդեհի հետևանքով տուժածներից երկուսը վիրահատվել են

Հրդեհի հետևանքով տուժածներից երկուսը վիրահատվել են 02.09.2020

«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում` կայուն: 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում: Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա:  ՀՀ առողջապահության նախարարություն 

Արմավիրի 5-րդ հիմնական դպրոցում մեկնարկել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով պայմանների ապահովում» ծրագրով նախատեսված շինաշխատանքները

Արմավիրի 5-րդ հիմնական դպրոցում մեկնարկել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով պայմանների ապահովում» ծրագրով նախատեսված շինաշխատանքները 02.09.2020

«Արմավիրի Ա. Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ մեկնարկել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով պայմանների ապահովում» ծրագրով նախատեսված շինաշխատանքները:  Նշված ծրագրում Արմավիրի մարզից ընդգրկված է ևս 5 դպրոց`  «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ  «Արմավիրի N 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ  «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-05 17:41:02