Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

30 տարի տևած դադարից հետո սահմանամերձ Բագարան համայնքը կրկին կապահովվի խմելաջրով 10.07.2020
30 տարի տևած դադարից հետո սահմանամերձ Բագարան համայնքը կրկին կապահովվի խմելաջրով. բագարանցիներն այլևս ստիպված չեն լինի խմելու ջրի կարիքը հոգալ համայնքից ավելի քան 1 կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից: Համայնքում խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թվականների ընթացքում: Առաջին փուլն ընդգրկում է աղբյուրակապի և դրանից սնուցվող ջրագծի, իսկ երկրորդը՝ ջրամատակարարման ցանցի և մուտքագծերի կառուցումը: Ջրամատակարարման համակարգի...

Լուսագյուղ համայնքում արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի 10.07.2020
Լուսագյուղ համայնքում արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի. համայնքում տարեկան 32600 կիլովատ-ժամ էներգիա կարտադրվի: Արևային էլեկտրակայանի տեղադրման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 051 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 4 մլն 025.5 հազարական դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա ձյան շերտի նկատմամբ դիմացկուն և թույլ լուսավորության դեպքում կայուն աշխատող սեփական էներգիայի աղբյուր, ինչը...

Կվերանորոգվի Առատաշեն համայնքի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը 09.07.2020
Կվերանորոգվի Առատաշեն համայնքի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը. հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախող առատաշենցի փոքրիկների թիվը կավելանա 40-ով: Մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 887.08 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 443.54 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 443.54 հազ. դրամ: Ծրագրով նախատեսվում է տանիքի ամբողջական վերանորոգում, պատուհանների,...

Հուշակերտ համայնքի 5-րդ փողոցի 0,35 կմ հատվածը կասֆալտապատվի 09.07.2020
Հուշակերտ համայնքի կենտրոնական համարվող 5-րդ փողոցը Մ-5 միջպետական ճանապարհին միացնող 0,35 կմ հատվածը կասֆալտապատվի` անվտանգ երթևեկ ապահովելով տրանսպորտային միջոցների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 136.87 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 2 մլն 761.59 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%` 3 մլն 375.28 հազ. դրամ: Ծրագրով նախատեսվող աշխատանքների շրջանակում նախ հատուկ տեխնիկայի միջոցով կմշակվեն ճանապարհահատվածի...

Ակնաշեն համայնքի ևս երեք փողոց կգազաֆիկացվի. համայնքը գրեթե 100%-ով կապահովվի կապույտ վառելիքով 08.07.2020
Ակնաշեն համայնքի Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցները կգազիֆիկացվեն. ևս 40 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 253.61 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 39.42% է` 3 մլն 253.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60.58%` 5 մլն դրամ: Նախատեսվող աշխատանքների շրջանակում կտեղադրվեն հենասյուներ, և 800 մ երկարությամբ վերգետնյա գազատար խողովակաշար կանցկացվի: Գազաֆիկացման ծրագրի իրականացման...

Մերձավան համայնքում ավարտվել է գազաֆիկացման ծրագիրը 08.07.2020
Ավարտվել են Մերձավան համայնքի նորակառույց թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների 2-րդ նրբանցքների գազաֆիկացման աշխատանքները: Շուրջ 680 շահառու ունեցող նորակառույց թաղամասում գազաֆիկացման ծրագրի իրագործումը կբարելավի բնակչության կենցաղը և կխթանի բնակարանաշինությունը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 700 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 35% է` 2 մլն 700 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 65%` 5 մլն դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների...


