Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 26.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրվել է ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որը վարել է Արմավիրի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Նիստին մասնակցել են ներքին աուդիտի կոմիտեի անդամներ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը (խորհրդակցական ձայնի իրավունքով), ներքին աուդիտի բաժնի պետ, կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված...

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է <<Լե Լաբողատուաղ Սեղվիեի>> հայաստանյան ներկայացուցչության տնօրենին

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է <<Լե Լաբողատուաղ Սեղվիեի>> հայաստանյան ներկայացուցչության տնօրենին 25.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ֆրանսիական <<Լե Լաբողատուաղ Սեղվիե>> ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը և ընկերության տարածաշրջանային ծրագրերի համակարգող Դավիթ Կարապետյանը: <<Լե Լաբողատուաղ Սեղվիե>> ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրենը մարզպետին է ներկայացրել Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող...

 Մարզպետը հանդիպել է վերամշակող ձեռնարկությունների պատասխանատուների և չրագործների հետ

Մարզպետը հանդիպել է վերամշակող ձեռնարկությունների պատասխանատուների և չրագործների հետ 25.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել մարզի մի շարք վերամշակող ձեռնարկությունների պատասխանատուների և չրագործների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Գործարարների հետ հիմնականում քննարկվել են հարկային քաղաքականությանը և արտադրանքի իրացմանը վերաբերող հարցեր: Մարզպետը պատրաստակամություն է հայտնել նրանց մտահոգությունները ներկայացնել պատկան գերատեսչություններին և փորձել դրանց հնարավոր...

 Սուբվենցիոն ծրագրերի ընթացքն Արմավիրի մարզում

Սուբվենցիոն ծրագրերի ընթացքն Արմավիրի մարզում 21.12.2018

ՀՀ մարզերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2018 թվականի մարտ ամսից մեկնարկել է համայնքներին աջակցության տրամադրման գործընթացը` սուբվենցիաների տեսքով։ Համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ամբողջ ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը համաֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման պարագայում՝ մինչև 40 տոկոսը։ 2018 թվականի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի...

 Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 20.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 12 բնակիչ: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և ոլորտային այլ պատասխանատուներ` քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու և լուծման հնարավոր տարբերակներ ներկայացնելու համար: Ընդունելությանը հերթագրված քաղաքացիները Համբարձում Մաթևոսյանին հիմնականում դիմել են աշխատանքով ապահովելու և դրամական աջակցություն տրամադրելու...

 Մարզպետը Թաիրովի դպրոցում ծանոթացել է իրականացված և ընթացող շինաշխատանքներին

Մարզպետը Թաիրովի դպրոցում ծանոթացել է իրականացված և ընթացող շինաշխատանքներին 20.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Թաիրովի միջնկարգ դպրոց` ծանոթանալու իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին: 2017 թվականին Թաիրովի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար կառավարության համապատասխան որոշմամբ հատկացվել է 154 մլն 800 հազար դրամ: Նշված գումարի շրջանակներում նախատեսվել է փոխել դպրոցի տանիքը և ամբողջությամբ վերանորոգել կրթօջախի երեք մասնաշենքը: Արդեն իսկ առաջին մասնաշենքի հիմնանորոգումն ավարտվել է, երկրոդ մասնաշենքում նախատեսված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:53:03