Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

Ի գիտություն 24.01.2020

2020 թվականի հունվարի 30-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա  առաջին նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին  

2019 թվականին Արմավիրի մարզում համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ աճ է գրանցվել

2019 թվականին Արմավիրի մարզում համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ աճ է գրանցվել 24.01.2020

2019 թվականին Արմավիրի մարզում համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ աճ է գրանցվել, իսկ ընդամենը եկամուտների հավաքագրման արդյունքում Արմավիրի մարզն առաջատար է: Սեփական եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 177,4 մլն դրամ: Տարեկան 3 մլրդ 97,4 մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 102,6 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ ավել է հավաքագրվել 577,1 մլն դրամ: Հողի հարկի...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 23.01.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 7 բնակիչ, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են Մուսալեռ համայնքում մեքենատրակտորային կայան ստեղծելուն, Ոսկեհատ համայնքի փողոցներից մեկի գազաֆիկացմանն ընդառաջելու հարցերով, ինչպես նաև բնակարանային խնդրի լուծման, դրամական օգնության և աշխատանքով ապահովելու խնդրանքով: Քաղաքացիների...

Կառավարության կողմից ձեռնակվող քայլերը սպանդանոցային մորթի իրականացման հետ կապված

Կառավարության կողմից ձեռնակվող քայլերը սպանդանոցային մորթի իրականացման հետ կապված 22.01.2020

Հանրության ուշադրության կենտրոնում վերջին օրերին գտնվող սպանդանոցների հարցին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մասնավորապես նշելով. «Արդյո՞ք մենք պետք է անցնենք սպանդանոցային համակարգի: Այո՛, և միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցների համակարգի, որովհետև սա, բացի առողջապահական համակարգի խնդիրներից, սա երկրի ստանդարտի և երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են...

Մարզպետը հանդիպել է  անասնապահներին և մսավաճառներին

Մարզպետը հանդիպել է անասնապահներին և մսավաճառներին 21.01.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը երեկոյան հանդիպում է ունեցել Արմավիրի մարզի անասնապահների և մսավաճառների հետ: Անդրադառնալով սույն թվականի հունվարի 15-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության այն որոշմանը, համաձայն որի Հայաստանի ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք կդառնա` մարզպետն ընդգծել է, որ ՀՀ գործադիր իշխանությունն ամեն ինչ անում է հանուն, այլ ոչ թե ընդդեմ ժողովրդի: <<Միգուցե պատշաճ...

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծննդյան 24-րդ տարեդարձին

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծննդյան 24-րդ տարեդարձին 21.01.2020

 Արմավիր քաղաքի մշակույթի տանն այսօր տեղի է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված արևիկցի Գոռ Կիրակոսյանի ծննդյան 24-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում բեմադրվել է Արմեն Դալլաքյանի` Արցախյան ազատագրական և Ապրիլյան քառօրյա պատերազմներին նվիրված <<Մատաղիս>> ներկայացումը: Քաջ հայորդու ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը նրա ծնողների, հարազատների, համագյուղացիների, ծառայակից ընկերների ընտանիքների անդամների և մեծաթիվ հյուրերի հետ ներկա են գտնվել նաև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 17:16:34