Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մ5 - Սարդարապատ - Նոր Արմավիր - Տ-3-52 ճանապարհի 6.146 կմ երկարությամբ վերականգնվող հատվածում մեկնարկել են երկշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքները։ Զուգահեռ ընթանում են նաև մայթերի կառուցման, իջատեղերում խողովակների տեղադրման և տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման աշխատանքներ։ Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ...

Քննարկվել են ոռոգման հետ կապված մի շարք խնդիրներ 20.08.2019
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ տեղի է ունեցել քննարկում՝ Շենիկ և Արմավիր ՋՕԸ-երի պետերի մասնակցությամբ: Անդրադարձ է եղել ջրամատակարարման ոլորտում առկա մի շարք խնդիրների, ներկայացվել դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու լուծումները: Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նշել է, որ չնայած ոռոգման թեժ ժամանակահատվածին, անհրաժեշտ է առավել կազմակերպված աշխատանքներ իրականացնել՝ գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու և ոռոգման շրջանը հնարավորինս առանց...

Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին 17.08.2019
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների, Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ ներկա է գտնվել Օշականի ճակատամարտի 192-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս մարտիկների և հայ կամավորականների հիշատակին։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով երկու եղբայրական պետությունների ռազմական համագործակցության...

Մարզպետի հարցազրույցը «Հեռանկար»-ի տաղավարում (տեսանյութ) 15.08.2019
«Հեռանկար»-ի տաղավարում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոսել է մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի, գյուղատնտեսության ոլորտի հիմնական ցուցանիշների մասին, անդրադարձել ընթացիկ և առաջնային լուծում ենթադրող մի շարք հարցերի

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 15.08.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 5 բնակիչ: Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են դրամական օգնության խնդրանքով: Հարցեր են եղել նաև երեխայի խնամակալության հետ կապված խնդիրը լուծելու և բարեգործական հիմունքներով դպրոցի բակում գտնվող հուշարձանի տարածքի բարեկարգման ծրագիրը ներկայացնելու...

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Վոլգոգրադում մեծ հարգանք վայելող, ռուսաստանաբնակ սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը օգոստոսի 20-30-ը Արմավիրի բժշկակական կենտրոնում դարձյալ կընդունի համապատասխան գանգատներ ունեցող անձանց: Զինվորական ծառայողների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, 1-ին կարգի հաշմանդամների, սոցիալապես անապահով անձանց, բազմազավակ ընտանիքի անդամների և բնածին...